1826-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։ Կոնսպեկտ

1826թ․ — ին Աբաս-Միրզայի բանակը ներխուժեց Արցախ։ Պարսկական ուժերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերի հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ։ Փոքր Ղարաքիլիսայի ուժերը, միանալով ռուսական սահմանապահ ուժերին, անցան ինքնապաշտպանության։ 1826 թ-ին Շամքորի մոտ հայ գեներալ Մադաթովի 2000 զորքը ջախջախեց պարսից 10000 զորքին։ Ելիզավետպոլի՝ Գանձակի, մոտ տեղի ուցավ ճակատամարտ, որում Աբաս-Միրզայի բանակը պարտություն կրեց ռուսների ու հայերի զորքից։ Ոգևորված այդ հաջողությունից հաջորդ տարի Թիվլիսում կազմավորվեց առաջին հայ կամավորական ջոկատը՝ կազմվոծ 100 հոգուց։ Արցախում, Շամշադինում, Լոռիում նույնպես կազմավորվեցին հայ կամավորական ջոկատներ։ Ռուս հրամանատար Պասկևիչի գլխավորությամբ գործողություններ ծավալվեցին Երևանի և Նախիջևանի խանություններում։ Օշականի մոտ տեղի ունեցավ արյունոտ ճակատամարտ, պարսիկները նահանջեցին, ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատն ու Երևանի բերդը։ Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունեցին Երևանի գրավումը։ 1928-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Արևելյան Հայսատանի մի խոշոր տարածք, Երևանն ու Նախիջևանը անցան ռուսների տիրապետության տակ, իսկ Պարսկաստանի տարածքում մնացած մոտ 40 000 հայերին իրավունք տրվեց 1 տարվա ընթացքում իրենց շարժական գույքով տեղափոխվել Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստան։  Այդպիսով Շահ Աբասի օրոք բռնագաղթված հայերի մեծ մասը վերադարձավ հայրենիք։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s