Էկոգոգիական հիմնախնդիր է օդի աղտոտումը, որի հիմնական պատճառները կարող են հանդիսանալ գործարանների, ավտոմեքենաների արտահանած ծուխը, որն իր մեջ ներառում է թունավոր նյութեր։ Օդի աղտոտումը կարող է վատ ազդել շնչառության վրա։ Մեկ այլ վտանգավոր արդյունք կարող է հանդիսանալ օզոնի ճեղքումը կամ քայքայումը։ Մթոնոլորտում կա օզոնային շերտ O3, որը մեզ պաշտպանում է տիեզերական ալիքներից՝ որոնք կարող են վերացնել կենդանի օրգանիզմներին։ Օզոնը առաջանում է կայծակների ժամանակ, և կարող է քայքայվել օդում գտնվուղ թունավոր նյութերից, օրինակ՝ քլոր (Cl) և բրոմ (Br) պարունակող միացություններից։
Կա օդի մաքրությունը ստուգելու մի հեշտ ձև։ Դրա համար վերցնում ենք տարա, մեջը ջուր լցնում, դնում ենք լողացող մոմ և վառում, ապա մոմը ծածկում ենք կոլբայով, և որոշ ժամանակ հետո մոմը հանգչում է, սակայն ջրի մակարդակը կոլբայում բարձրանում է։ Ընդհանուր կոլբայի ծավալը դիտարկում ենք 100%, իսկ այն մակարդակի ծավալը որքան բարձրացավ ջրի մակարդակը կալբայում գտնվող թթվածինն է։ Այսպիսով 100 — ը բազմապատկում ենք բարձրացած ջրի ծավալին ու բաժանում ընդհանուր կոլբայի ծավալին, և ստանում ենք, թե օդի բաղադրության քանի տոկոսն է թթվածինը։
Օդի մաքրության հարցում մեծ դեր ունեն նաև ծառերը՝ նոր թթվածին սինթեզելով։ Օդին աղտոտման հիմնախնդիրը կանխելու համար, պետք է գործարանների, ավտոմեքենաների և այլ աղտոտող գործոնների թունավոր նյութերի արտահանումը հասցնել մինիմալի և շատացնել ու խնամել ծառերը։