Ուղղորդող հարցեր.
- Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…
Էկոլոգիական հիմնախնդիրներն են՝ էներգետիկ հիմնախնդիրը, օդի աղտոտումը, օզոնի ճեղքումը, էկոլոգիապես մաքուր սնունդի պակասը, ջրի աղտոտումը և հողի աղտոտումը։
- Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին
Կենսական միջավայր ասելով ես հասկանում եմ տարբեր միջավայրեր, որոնք ունեն իրենց բնորոշ կլիմա, հարթություն և աշխարհագրական դիրք՝ մասնավորապես ծովին կամ այլ ջրի աղբյուրներին մոտ գտնվելը։
- Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
Էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր և օդ։
Առողջ քուն։
Հիգիենա, սպորտ։
Վատ սովորություններից ազատվել։
Սթրեսային իրավիճակներից դուրս գալ՝ կատակով, հումորով, ծիծաղով։
- Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում
Մթնոլորտի աղտոտման հիմական նյութերն են՝ ածխաթթվական ու շմոլ գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները նաև ֆրեոնները։ Ջրի աղտոտման հիմնական նյութերն են՝ արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը (նավթամթերքը, ֆենոլները, ծանր մետաղները, սինթետիկ լվացամիջոցները, ներկերը և այլն), ձյան և անձրևի միջողով մթնոլորտից իջած թունավոր նյութերը։ Հողի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթային թափոնները։
- Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ
Էկոլոգիապես մաքու սնունդը պետք է լինի բազմակողմանի, սակայն չափի մեջ, պարունակի բոլոր տեսակի վիտամինները, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, և այլ կենսական անհրաժեշտ նյութեր։
- Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները
Սննդի համը, հոտը, գույնը, տեսքը կոչվում են օրգանոլեպտիկ հատկություններ։
- Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>
Նիտրատային աղերը, ազոտական թթվի աղերն են, նիրտրատների ավանդական անվանումը սիլիտրա է, օգտագուծվում է որպես պարարտանյութ, սակայն խոշոր քանակներով վնաս է հասցնում պտուղին և թունավորում։ Բաղադրության մեջ ամպայման կա NO3 բանաձևը։
- Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
Մաքուր խմելու ջուրը չունի հոտ, գույն, դառնահամ չէ՛, քաղցրահամ է։
- Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները
Ջրի աղտոտման հիմնական տեսակներն են՝ մեխանիկական (հողի էրոզիա, ծառահատումներ, քաղաքաշինություն ․․․), ֆիզիկական (միջավայրի ֆիզիկական հատկությունների փոփոխություն), քիմիական (պարարտանյութեր, թունավոր գազեր, ծանր մետաղներ, ֆտորի միացություններ, քլոր ․․․), և կենսաբանական (հիվանդածին միկրոօրգանիզմների արկայություն)։
- Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր:
Թորած ջուրը փաստացի համարվում է մաքուր H2O բանաձևով բաղադրությունը, չնայած 100% — ով թորած ջուր ստանալ մարդկությանը չի հաջողվում։ Ջուրը թորելու տարբեր ձևեր կան, սակայն ամենահայտնի տարբերակներն են՝ ֆիլտրելը կամ գոլոշեցնելը։ Ֆիլտրելու թեպքում ջուրը անց ենք կացնում մի խիտ սակայն անցքեր ունեցող մարմնի միջով, օրինակ ածուխի կամ թղթի, որի արդյունքում ջրի մոլեկուլները՝ որոնք ավելի մանր և ճկուն են, անցնում են տվյալ մարմնի մանր անցքերով, իսկ այլ նյութերը ոչ։ Գոլոշեցման եղանակում գոլոշեցնում ենք ջուրը սակայն որևէ հարմարանքի միջոցով հավաքում ենք գոլոշին և թողնում սառչել, որը դառնում է թորած ջուր։ Բանն այնրանում է, որ երբ ջերմությունը հասնում է ջրի եռման աստիճանին, ջուրը գոլոշիանում է, սակայն նրանում պարունակվող այլ նյութերը ոչ։ Դա տնային պայմաններում նունպես կարելի է անել, դրա համար պետք է վերցնել թեյնիկ, որով ջուր եռացնել, թեյնիլի վերևում տեղադրել օրինակ թավա, սակայն թեքությամբ, որպեսզի թավայում հավաքվի գոլոշին, որը սառչելիս կաթիլներով թավայից թեքությամբ կծորա և կկաթա, որի տակը տեղադրում ենք մեկ այլ տարա որում պետք է հավաքվի թորած ջուրը։
- Լաբորատոր փորձեր<<Ջրի տարբեր նմուշների օրգանոլեպտիկ հատկությունները, ջրի թորումը, ջրի էլեկտրոլիզը(քիմիա-ֆիզիկա), օդի բաղադրությունը: