Հարցեր՝
Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն` զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով:
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն` զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով:
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն` պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով:
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն` հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:
Մեկնաբանում՝
Զինծառայողը անհատապես կամ ստորաբաժանման կազմով ունի զենք գործադրելու իրավունք՝
- զենքի կամ ռազմական տեխնիկայի բռնի տիրանալու փորձի կանսեցման համար, եթե այլ տարբերակ չկա․
- զինծառայողներին կամ քաղացիական անձանց՝ կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար, եթե այլ տարբերակ չկա․
- պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի, ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի, շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների, միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի պաշտպանման համար, եթե այլ տարբերակ չկա․
- հանցագործին որը զինված է, սակայն հրաժարվում է հանձնել զենքը, մեկուսացնելիս, եթե այլ տարբերակ չկա․
- Պահակախմբի անձնակազմի զինվորներն զենքը կիրառելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով։
Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն
Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):
Զինծառայողը պարտավոր է` հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները:
Զինծառայողը պարտավոր է` պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված.
Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ, կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին:
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
Մեկնաբանում
Զենքի օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին:
Զինվորը պարտավոր է հավատարիմ լինել իր երդմանը։
Զինծառայողը պարտավոր է պահպանել զինվորական հարգանք։
Զինվորը պարտավոր է ունենալ հարգալից վերաբերմունք և պատշաճ արտաքին։
Զինծառայողը պարտավոր է պահպանել կարգուկանոնը։
Զինծառայողը պետք է անի հնարավորինս ֆիզիկական առողջության պահպանման համար։