Մշակույթի վերելքը։ Կրթական համակարգը
Բագրատունյաց թագավորության հաստատումից ի վեր հայկական մաշակույթը նոր վերելք ապրեց։ Այն կախված էր երկրի փոփոխությունների հետ։ Մշակույթը վերելք ապրեց ոչ միայն եկեղեցիներում, այլ նաև քաղաքներում՝ Անիում, Վանում, Դվինում, Կարսում, Սիսում, Տարսոնում, Ադանայում։ Ասիայի տարբեր շրջանների հայությունը հիմականում ազգային խնդիրները լուծում էր մշակույթի զարգացմամբ։ X-XIV դդ․ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Նախորդ ժամանակաշրջանից հայտնի կրթության կազմակերպման <<յոթ ազատ արվեստների>> համակարգը նոր բարձրության հասավ։ Այն ներառում էր՝ քերականությունը, տրամաբանությունը, ճարտարապետությունը, թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունը և աստղագիտությունը։ IX րդ․ դ․ վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ X-XIV դդ․ ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին՝ Գրիգոր Մագիստրոսը, Հովհանես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին՝ Սանահինի, Հաղպատի և Նարեկի վարդապետարանները։ Նարեկի վադապետարանում է կրթություն ստացել Գրիգոր Նարեկացին։ XII դդ․ սկսվում է դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։
Նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհանես Իմաստասերն էր։ Հայկական միշակույթի զարգացման գործում կարևոր դեր խաղաց նաև Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը, այն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Հայ շրթության մշակման մեջ նաև մեծ դեր է տարել Գլաձորի համալսարանը։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ XIV դդ․ երկրորդ կեսից մինչև XV դդ․ սկիզբ համալսարանների բեղմնավոր գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնագիտական աշխատանքը ղեկավարում էին նշանավոր գիտնականներ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևոացին։
Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում էր Սսի համալսարանը։ Հայտնի էր Սկևռայի դպրոցը։ Մանրանկարչության, գրչության արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռումկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։
Պատմագրությունը
IV դ․ վերջից սկսած հայ պատմությունը վերելք է ապրում, առաջացան պատմության նոր ժանրեր՝ համաշխարհային տիեզերական պատմությունը և տարեգրությունը։ Հայոց պատմության շարքը շարունակում է՝ քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նրա <<Պատմութիւն Հայոց>> աշխատանքը սկսվում է Հայկի ու բելի ավանդությունից և հանում իր օրերը՝ X դ․ առաջին տասնամյակները։ Հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է (XI դ․)։ Նրա <<Պատմութիւն>> աշխատանքները ներառում են 1000-1071թթ․ ժամանակաշրջանը։ XIII դ․ հանդես է գալիս Կիրակոս Գանձակեցին։ Նրա <<Հայոց պատմությունն>> աշխատությունում ներառվում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ․ ընկած ժամանակահատվածը։ Հայոց պատմության մեջ համաշխարհային պատմության ժանրը ներառել է Ստեփանոս Տարոնեցին։ Համաշխարհային պատմություն շարադրելու երկրորդ փորձն արեց Վարդան Արևելցին։ Նրա աշխատությունը սկսվում է <<անսկիզբ>> ժամանակից մինչև 1267թ․։ Հայկական տարածաշրջանների փոփոխության պատմության ժանրը հիմնել է Մովսես Կաղանկատվացին։ Հետո այդ ժանրով Թովմա Արծրունին գրում է <<Արծրունիների տան Սիսական>> աշխատանքը որը նվիրված է Վասպուրական քաղաքին և Արծրունիներ տոհմին։
XIII դարի երկրորդ կեսի նշանավոր գործիչ Ստեփանոս Օրբելյանը գրի է առել Սյունիք նահանգի պատմությունը՝ իր <<Պատմություն նահանգին Սիսական>> գրքում։ Մատթեոս Ուռհայեցին դրել է հայոց պատմագրության մեջ ժամանակագրության ժանրի հիմքը։ Բագրատունյաց թագավորության և Կիլիկյան Հայաստանի դեպքերը, շարադրել է Կիլիկիայի նշանավոր գործիչ Սմբատ Գունդստաբլը։