Տևողությունը՝ 10.04-28.04 2023թ
Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել
հետևյալ հարցերի շուրջ
Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ։
Խաղաղ նպատակով օգտագործված ատոմային էներգիան կարող է լինել վտանգավոր միայն վերահսկողության տակից դուրս գալուց հետո։
Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:
Միջուկային էներգիան հսկայական էներգիա է, որը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով։ Սակայն նրա ապահովությունը նաև կախված է վերահսկողությունից, որովհետև գործ ենք ունենում հսկայական էներգիայի աղբյուրի հետ։ Եթե այն ապահով վերահսկվում է, ապա նրա վտանգը հնարավոր է միայն միտումնավոր կիրառման դեպքում։
ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։
ԱԷկ-ները զգալիորեն քիչ վառելիք են պահանջում, հետևաբար քիչ թափոններ ունեն։ Սակայն շատ ջուր են պահանջում, այդ պատճառով ավելի մեծ է դրանց շուրջ ջերմային աղտոտումը։ Այսինքն ԱԷԿ-ների գլխավոր թերությունը ոչ թե դրանց աղտոտման ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը: Ատոմակայանում ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը։ Խնդիրն այն է, որ բարձր ակտիվություն ունեցող նյութերը ինքնին չեն չեզոքանում, դա անելու միակ մեզ հայտնի ձևն է դրանց տրոհումը, որը կարող է տևել երկար տարիներ։ Դրա համար պետք է հուսալիորեն թաղել դրանք հատուկ հարմարեցված խցիկով։ Այժմ նման նյութերի տրոհում են իրականացվում մասնավորապես Մեծ Բրիտանիաում և ԱՄՆ-ում։
Չեռնոբիլի աղետի հետևանքները։
Չեռնոբիլի աղետի հետևանքները դեռ լռիվ բացահայտված չեն։ Դա տեղի է ունեցել սխալ նախագծված ռեակտորների պատճառով։ Հիմա Չեռնոբիլի տարածքը ավելի լավ վիճակում է, քան կանխատեսված էր։ Պայթյունի ժամանակ մոտավորապես զոհվել են 50 անձ, ըստ զեկույցի տվյալների, վարակվածների շարքում քաղծկեղով հիվանդները մոտավորապես 4 հազար անձ են։ Դոկտոր Մեթլերն ավելացրել է, թե աղետից հետո առկա էին վահանագեղձի քաղցկեղով հիվանդ չորս հազար երեխաներ, եւ գոյատեւել է նրանց 99 տոկոսը։