Միակազմ և երկկազմ նախադասություններ․ պարզ նախադասություններ

Պարզ նախադասությունները լինում են միակազմ և երկկազմ: Երկկազմ կոչվում է այն նախադասությունը, որն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ: Միակազմ կոչվում է այն նախադասությունը, որում առկա է մեկ գլխավոր կամ գերադաս անդամ:

Օրինակներ՝

  • Մթնում է: Միայն երազել: Աշուն:

Միակազմ նախադասությունները լինում են դիմավոր (բայական) և անդեմ (անվանական և բայական):

Դիմավոր միակազմ նախադասությունը չունի ենթակա, բայց ունի դիմավոր բայ, որը տարբերվում է երկկազմ նախադասության մեջ եղած ստորոգյալից:

  • Անձրևում է: Ցրտեց:

Միակազմ դիմավոր նախադասությունը չունի ենթակա, և այդ ենթական ոչ մի դեպքում վերականգնելի չէ: Այդ պատճառով են այն կոչվում է նաև անենթակա նախադասություն:

Չպետք է շփոթել զեղչված ենթակայով նախադասությունը միակազմ անենթակա նախադասության հետ: Զեղչված ենթակայով նախադասության մեջ ենթական մտքով վերականգնելի է: Մինչդեռ միակազմ անենթակա նախադասության մեջ չկա և չի կարող լինել ենթակա:

  • Երջանկացա: Սպասում ես: Կգա:
  • Ճտերն աշնանն են հաշվում:

Միակազմ դիմավոր նախադասություններն արտահայտում են՝

  • Բնության երևույթները
    • Այսօր ուշ մթնեց:
  • Դրություն, իրավիճակ
    • Պատերազմ էր:
  • Դիմային անորոշություն
    • Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես:
  • Ընդհանրական իմաստ
    • Երբ նախադասությունն ուղղված է ոչ թե դեմքի, այլ ընդհանրապես բոլորին, օրինակ.
      • Մարդ չի հասկանում՝ ինչ անի:
    • Իմաստային այս տեսակը հաճախ է հանդիպում նաև առածներում:
      • Խմածդ ջրին քար չգցես:

Այն միակազմ նախադասությունները, որոնք արտահայտված են անդեմ բայով կամ անվանական որևէ գերադաս անդամով, հատկապես գոյականով, կոչվում են անդեմ նախադասություններ: Սրանցում շատ կարևոր է հնչերանգի դերը:

Անդեմ նախադասությունները լինում են.

  • բայական
  • անվանական

Եթե նախադասության գերադաս անդամը անդեմ բայ է՝ անորոշ դերբայ, բայական է, եթե գոյական է, ապա անվանական է նախադասությունը:

Անվանական անդեմները ավելի բնորոշ են գեղարվեստական խոսքին:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարգի բերել բլոգի՝ հայոց լեզվի բաժնի ապրիլյան աշխատանքները, լրացնել բացթողումները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s