Մեսրոպ Մաշտոց՝ գրերի գյուտը / Ոսկեդարյան գրականություն

Քրիստոնեության ընդունումից հետո, երբ Հայ մշակույթը անկում ապրեց անհրաժեշտ էր պահպանել մարդկանց հոգևոր մշակույթը։ Պարսկահռոմիական բաժանումը վտանգել էր Արշակունիների թագավորության գոյությանը, և Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց Հայ գրերը՝ Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթևի հովանավորությամբ։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ․ — ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Տարոնում կրթություն ստանալուց հետո նա մեկնում է Վաղարշապատ, և Խոսրով IV – ի արքունիքում անցնում զինվորական ծառայության։ Մաշտոցը այնքան լավ էր տիրապետում մայրենի լեզվին, ասորերենին և հունարենին, որ զուգահեռ աշխատում էր արքունիքի դպրոցների խմբում։ Այնուհետև որոշում է նվիրվել հոգևոր դաշտին։ Մաշտոցու գնում է հարևան Գողթր գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզությամբ։ Նա մտածում Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ, սակայն դրա համար հարկավոր էր հայկական գիր գործածել։ Մինջ այդ եղե՛լ է հայկական գիր, գրականություն, բայց այդ ժամանակաշրջաններում մոռացվել։

Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է վաղարշապատ։ Նրա մտահաղացումին միանում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը։ Հավաքվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է <<Հայ ազգի համար նշանագրեր ստեղծել>>։ Նրանց որոշում է աջակցել Վռամշապուհ արքան՝ համարելով այդ գործը համարելով անհրաժեշտություն, Հայ ազգի համար։ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ Դանիել անունով ասորու՝ մի եկիսկոպոսի մոտից, բերում են հայկական նշանագրեր։ Սակայն Հայոց լեզվի հնչյունների համար դրանք հնարավոր չէր օգտագործել։ Վռամշապուհի կարգադրությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ։ Նա աշակերտներին վերձրել էր ասորական և հունական դպրության համար։ Երկար մաքառումներից հետո՝ 405թ․ — ին, նրան հաջողվում է Եդեսիայում ավարտին հասցնել Հայոց գերերի գյուտը։

Հայերեն առաջին թարգմանած գիրն է՝ <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>։

Մաշտոցին դիմավորում են պատվով և ուղեկցում քաղաք և նա ուսուցանում է երեխաներին Հայոց այբուբենը։ Հայ նշանագրերի գյուտը հսկայական դեր ունեցավ հայկական մշակույթի պահպանման և հետագա զարգացման համար։ Մաշտացի գյուտը այնքան մեծ մեծ տարածում ստացավ, որ անմիջապես սկսեցին թարգմանել համաշխարհային երկերը։ Ստեղծվաեցին հայկական մատենագրության երկեր։ Ըստ Եղիշեի՝ <<լավ է աչքով կույր լինել, քան մտքով>>։ Մեսրոպ Մաշտոցը նշանագրեր ստեղծեց նաև՝ վրացիների և բուն Աղվանքի ցեղերից գարգարացիների համար։

Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը հիմնադրեցին դպրոցներ՝ Մեծ Հայքի կենտրոնական նահանգում՝ Այրարատում։ Հիմնադրեցին Վաղրշապատում առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը։ Մաշտոցը դպրոցներ շինեց նաև՝ Արցախում, Սյունիքում և այլ վայրերում։ Դպրոցներ բացվեցին նաև Արևմտյան հայաստանում, իսկ մի շարք համաշխարհային գրականության նմուշներ պահպանվեցին հայերեն թարգմանությունների միջոցով։

Ոսկեդարյան գրականություն

Հայ պատմագրությունը ստեղծվեց և վերելք ապրեց 5րդ դարում։ Դրա հիմքում է Մեծն Քերթող Պատմահոր՝ Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունը>>, որը առաջինն էր և բոլորից ամբողջականը։ Այդ երկը բաղկացած է 3 գրքից՝ առաջինը Հայկ Նահապետից մինչև Ք․ա․ 6րդ դարը, երկրորդը՝ Ք․ա․ 6րդ դարից մինչև 4րդ դարը, իսկ երրորդը կոչվում է <<Մեր հայրենի պատմության ավարտը>>։ Խորենացու սկսած <<Աշխարհացույց>> երկը 7րդ դարում ավարտին է հասցնում Անանիա Շիրակացին։ Կորյունը գրում է <<Վարք Մաշտոցի>> երկը և այն նվիրված է իր ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին։ Ագաթանգեղոսի <<Հայոց Պատմությունը>> նվիրված է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3րդ –ի գործունեությանը։ Փավստոս Բյուզանդը իր <<Հայոց պատմության մեջ>> նկարագրում է 4րդ դարի սկզբից մինչև 80-ականները տեղի ունեցածը։ Եղիշեն և Ղազար Փարփեցին նկարագրում են Վարդանանց պատերազմը։ Սեբեոսը նկարագրում է 6-7րդ դարի պատմությունը։ Մովսես Կաղանկատվացին նկարագրել է 7-8րդ դարերում Արցախի և Ուտիքի պատմությունը։ Ղևոնդը 8-րդ դարում նկարագրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբների դեմ։

Փիլիսոփայություն

4-րդ դարում համաշխարհային ասպարեզում փիլիսոփայական մտքի ներկայացուցիչ էր մանկավարժ Պարույր Հայկազնը։ 5-դ դարում ի հայտ եկան Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը։ Կողբացին իր երկում Քրիստոնեական հավատքը պաշտպանել է մյոիս ուսմունքներից։ Իսկ Դավիթ Անհաղթը իր երկում մեծ տեղ է հատկացրել բնության ճանաչմանը՝ բնագիտության, թվաբանության և աստվածաբանության դասակարգումներում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s