ԿՁԱ (ռուս.՝ АКМ) կամ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный), հրաձգային զենք է, որի խնդիրն է հակառակորդին մարդկային կորուստներ պատճառելը։ Այս ավտոմատը 1959 թվականին մտավ ԽՍՀՄ սպառազինություն՝ ԿԱ -ին փոխարինելու նպատակով։ Զենքի տրամաչափն է 7.62 մմ է, իսկ քաշը առանց փամփուշտների 3.1 կգ է։ Լիցքավորված պահեստատուփով 3.6 կգ է։ 1 պահեստատուփը պարունակում է 30 փամփուշտ։ 1 զենքի հետ տրվում է 4 պահեստատուփ դրանց համար նախատեսված պայուսակով, այսինքն 120 փամփուշտ։ 1 փամփուշտի քաշը 16.2 գ է։ Զենքի երկարությունը 880 մմ է, իսկ տեղադրված սվին դանակով 1020 մմ է։ Կրակի նշանառու հեռավորությունը 1000 մ է, իսկ է մահացու հեռավորությունը 1500 մ է։ Մարտական արագաձգությունը մենահատ կրակի դեպքում կազմում է 40 կր/ր, իսկ ավտոմատ կրակի դեպքում 100 կր/ր։ Հրաձգության տեմպը 600-660 կր/ր է։ Փամփուշտի գնդակի սկզբնական արագությունը կազմում է 715 մ/վ։