ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ — քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին (հոդված 4)

Հոդված 4

1. Պետության մեջ արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում ազգի կյանքը վտանգի տակ է գտնվում և որի առկայության մասին հայտարարվում է պաշտոնապես, սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն դաշնագրով ստանձնած իրենց պարտավորություններից միայն այնքանով, որքան դա պահանջում է դրության սրությունը, պայմանով, որ այդպիսի միջոցները անհամատեղելի չեն միջազգային իրավունքի գծով իրենց մյուս պարտավորությունների հետ և առաջ չեն բերում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիման վրա:

Պետությունները արտակարգ դրության ժամանակ կարող են շեղվել Սույն դաշնագրի կետերի մեծ մասից, կախված իրավիճակից, անկաք ռասայական հասկացողությունների։

2. Այդ դրույթը չի կարող հիմք ծառայել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18 հոդվածներից որևէ շեղում կատարելու համար:

Պետությունները չեն կարող շեղվել 11, 15, 16, 18 հադվածներից և 6, 7, 8 հոդվածների 1-ին և 2-րդ կետերից։

3. Սույն դաշնագրի մասնակից ցանկացած պետություն, որն օգտվում է շեղվելու իրավունքից, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարության միջնորդությամբ պետք է անհապաղ տեղեկացնի սույն դաշնագրի մասնակից մյուս պետություններին այն դրույթների մասին, որոնցից ինքը շեղվել է, և այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառների մասին: Այդ նույն միջնորդի միջոցով պետք է նաև հաղորդվի այն ամսաթվի մասին, երբ նա դադարեցնում է այդ շեղումը:

Սույն դաշնագրի կետերից շեղվող պետությունը պեստք է տեղեկացնի դրա մասին մյուս երկրներին՝ որոնք հետևում են Սույն դաշտնագրին, այդ թվում նշելով շեղման ավարտի ամսաթիվը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s