Դաս 4 — Ցիտոպլազման և նրա օրգանոիդները

tmp873681822553210882-w631Բջիջը բաղկացած է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և նրա օրգանոիդներից։ Ցիտոպլազման արտաքին միջավայրից զատվում է պլազմատիկ թաղանթով (բջջաթաղանթով)։ Այն բջջի կիսահեղուկ ներքին միջավայրն է՝ որի մեջ են գտնվում՝ կորիզը և զանազան օրգանոիդները։ Կորիզը գտնվում է կենտրոնում, որի շուրջն են բջջային գործունեության՝ արգասիքներ, վակուոլներ, բջջի կմախքը կազմող խողովակներ ու թելիկներ։ Ցիտոպլազմայի հիմնական նյութը սպիտակուցն է, ցիտոպլազման միավորելով կորիզը և բոլոր օրգանոիդները, բջիջը դարձնում է մեկ ամբողջություն։ Ցիտոպլազմայի ներսում կան բազմաթիվ խուղակներ և խոռոչներ, որոնք ճյուղավորվելով կազմում են էնդոպլազմային ցանց։ Այն կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ՝ մասնակցում է սպիտակուցի կենսասինթեզին (տեղափոխում են սպիտակուցը), որը տեղի է ունենում ռիբոսոմներում։ Ռիբոսոմները բջջի օրգանոիդներից են դրանք կլորավուն 15 — 20 նմ տրամագիծ ունեցող մարմիններ են՝ մեծ և փոքր։ Ռիբոսոմների բաղադրության մեջ մտնում են՝ սպիտակուցներ և ՌՆԹ, դրանց ֆունկցիան է սպիտակուցների սինթեզը, այդ պրոցեսին մասնակցում է մի քանի տասնյակ ռիբոսոմներից կազմված խումբը՝ պոլիսոմը։

Սինթեզված սպիտակուցները փոխադրվում են դեպի բջջին մյուս մասերը, որտեղ և օգտագործվում են։ Ռիբոսոմները կարելի է համեմատել հացի գործարանի հետ, իսկ էնդոպլազմային ցանցը՝ առաքիչների ցանցի հետ։

Մեկ այլ օրգանոիդ է միտոքոնդրիումը որին անվանում են նաև բջջի <<ուժային կայան>>, որովհետև դրա հիմնական ֆուկցիան է ԱԵՖ — ի սինթեզը, որը ամբողջ բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր է։ Միտոքոնդրիումը կարելի է համեմատել էլեկտրոկայանի հետ։

Քլորոպլաստները իրենց կառուցվածքով նման են միտոքոնդրիումներին, դրանք պարունակում են քլորոֆիլի մոլեկուլներ և պատասխանատու են ֆոտոսինթեզի համար։ Դրանց մեջ սինթեզվում է նաև ԱԵՖ, իսկ ներքին թաղանթների միջև պարունակվում են ԴՆԹ և ՌՆԹ, այստեղ նույնպես սինթեզվում է սպիտակուց։ Քլորոպլաստները հիշեցնում են արևային լույսից էներգիա ստացող և ներքին արտադրանք տվող գործարանի։

Քրոմոպլաստները պատասխանատու են բջջի գունավորման համար և դրանք կարելի է համեմատել դիզայներական կազմակերպության հետ։

Լեյկոպլաստները գտնվում են բույսի չգունավորված մասերում, օրինակ արմատներում և ցողուններում։ Լեյկոպլաստներում պարզ միացություններից սինթեզվում են ավելի բարդ օրգանական միացություններ։ Դրանք կարելի է համեմատել կաթնամթերքի գործարանի հետ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s