Միթոզը բջջի բաժանման գործընթաց է, երբ բջջից առանձնանում են նույն գենետիկական հատկություններով դուստր բջիջները։ Յուրաքանչյուր բջջից առաջանում են երկու դուստր բջիջներ։ Միթոզի տևողությունն է 0,5 — 3ժ․, այն տեղի է ունենում 4 փուլով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ տեղի է կորիզը մեծանում է, կորիզակը և կորիզաթաղանթը անհետանում են, քրոմոսոմները կարճանում են, հաստանում և պարույրվում, նաև ցենտրիոնները շարժվում են տարբեր բևեռներ։ Մետաֆազում քրոմոսոմները հավաքվում են ուղղաձիգ բջջի հասարակածի մասում, ձևավորելով բջջի բաժանման իլիկի թելիկները։ Անաֆազում քրոմոսոմների քրոմատիդներին միացված բաժանման իլիկի թելիկները սկսում են քրոմոսոմներին ձգել դեպի բևեռներ՝ բաժանելով երկու կեսի։ Թելոֆազում բեվեռներում հավաքված քրոմոսոմները ապապարույրվում են, ձևավորվում են բջջակենտրոնը, կորիզաթաղանթը և կորիզակը։ Այնուհետև ցիտոպլազման բաժանվում է՝ ձևավորելով երկու դուստր բջիջներ, որոնք ունեն նույնքան և նույն ձևի քրոմոսոմներ։