- համացանցային ուսումնասիրություն
- թարգմանչական աշխատանք
Աղբյուրների հղումներ՝
Հին ժամանակներում՝ երբ մարդիկ սկսել էին մշակել նամակի համակարգը, նրանք գրում էին ամեն ինչի վրա՝ քարից մինչև փայտի կեղև։ Նրանք անում էինք խազեր և կապում էին կապեր։ Տեղեկության ավելի հստակ պահպանության համար, մեր նախնիները օգտագործում էին հում կավ, որի վրա գրություններ էին կատարում և, թրծելով դարնք վառարանում, պատրաստում էին ցուցանակներ։ Հին եգիպտացիները առաջինն էին, ովքեր սկսեցին օգտագործել թուղթ հիշեցնող նյութ՝ բոլորին հայտնի պապիրուսը, որը նրանք պատրաստում էին նույնանուն բույսից՝ տափակացնելով ցողունները։ Շուտով հին եգիպտացիները սկսեցին միացնել պապիրուսի էջերը՝ ստեղծելով փաթույթ-մատյաններ։ Պապիրուսի ցողունները թրջում էին ջրում, իսկ ներկը պատրաստում էին ածուխից։ Պատրաստի էջերը փաթաթում էին ձողի վրա։
Մինչև մ․թ․ա VI դարը պապիրուսը եղել է ինֆորմացիան ֆիկսելու ամենատարածված գործիքը, և օգտագործվում էր հույների ու հռոմիացիների կողմից։ Քանի որ պապիրուսը աճում էր Եգիպտոսում, եգիպտացիները ունեին մենատիրություն դրա վաճառքի գործում։ Շատ հին քաղաքակրթություններ պահում էին իրենց փաթույթները մեծ գրադարաններում, որոնք հանդիսանում էին ո՛չ միայն գիտելիքների պահպանության շտեմարաններ, այլ նաև իշխանության և տնտեսության խորհրդանիշեր։ Ալեքսանդրյան գրադարանում պահվում էր շուրջ կես միլիոն փաթույթ, ինչը կազմում էր գոյություն ունեցող գրքերի 30-70 տոկոսը։
Սակայն պապիրուսը անվստահելի նյութ էր, այն շուտ փչանում և քայքայվում էր, և հին աշխարհի ազդեցիկ մարդիկ, հոգնեցին պապիրուսների վաճառքում եգիպտացիների ունեցած մենատիրական դիրքից ։ Այդ պատճառով հորինեցին փոխարինող նյութ՝ մագաղաթ, որը ստեղծում էին կենդանիների մշակված կաշիներից։ Կաշին մանրակրկիտ ձևով մաքրվում էր՝ հարթ, բարակ հարթություն ստեղծելու համար։ Այդ նյութը ավելի պինդ էր, և կարելի էր գրել դրա երկու կողմերում։ Մագաղաթի տարածումը գրքի պատմության մեջ համընկավ մեկ այլ կարևոր իրադարձության՝ գրքի կազմաձևման հետ։ Գրքարտադրության հիմնադիրը համարվում է Հնդկաստանը։
Մ․թ․ա II դարում առաջին անգամ կազմաձևողները սկսեցին միացնել եկեղեցական տեքստեր պարունակող արմավենու տերևները՝ տեղադրելով դրանք երկու փայտե տախտակների միջև։ Այդ տեխնիկան հայտնի դարձավ Առաջավոր Արևելքում և Արևելյան Ասիայում և տարածվեց հռոմեացիաների մեջ։