Ենթաբջջայինները՝ բջջային կառուցվածքից զուրկ օրգանիզմների խումբ են, դրանցից են վիրուսները։ Կենդանիներին վարակող վիրուսները մյուս վիրուսների նման սպիտակուցների և նուկլեինաթթուների փոքրիկ փաթեթներ են։ Դրանք ունեն սպիտակուցային պատյան և ներսում ներփակված գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Կենդանական վիրուսների սպիտակուցային պատյանները շատ տարբեր ձևեր ունեն, դրանց գենոմը կազմող ԴՆԹ — ն կամ ՌՆԹ — ն կարող է միաշղթա կամ երկշղթա լինել։ Բազմանալու համար վիրուսները պետք է վարակեն տեր բջիջը և վերածրագրավորեն այն՝ ավելի շատ վիրուսային մասնիկներ ստեղծելու համար։ Վիրուսները տարածվում են տարբեր ճանապարհներով, օրինակ բույսից բույս միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախումների միջոցով, օդակաթիլային ճանապարհով և այլն։ Հակաբիոտիկները վիրուսների վրա ազդեցություն չունեն։ Մշակվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։ Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ, օրինակ՝ դրանցից որոշները կարող են իրականում սպանել մանրէները, իսկ որոշները կարող են պայքարել ավելի վտանգավոր վիրուսների դեմ։