- Արտագրիր տեքստը՝ լրացնելով բաց թողած տառերը, և կետադրիր։
- Գտիր երեք հնչյունափոխված բառ և վերականգնիր արմատի անհնչյունափոխ տարբերակը։
- Գտիր մեկական անկատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ և վաղակատար անցյալ ժամանակաձևերի բայեր։
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
- Գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
- Գտիր վերաբերականները։
Երեսնամյա կտրիչ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան, որ զորապետերը հապաղում են, ուստի՝ վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից, սկսեց կանչելով մագլցել։
Նա հասավ պարսպի ատամնաշարին ու՝ հանելով վահանը, հնդիկների մի մասին սրախողխող արեց՝ խուճապի մատնելով մյուսների։ Ասես՝ իր զինվորներից լքված, նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում, որ թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։ (Ավելի ճիշտ կլինի վերջակետի փոխարեն ստորակետ դրվի)
Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։
- Գտիր մեկական անկատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ և վաղակատար անցյալ ժամանակաձևերի բայեր։
Երեսնամյա կտրիչ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը։ — Անկատար ներկա
Միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ — Անկատար անցյալ
Բայց Մակեդոնացին չլսեց։ — Անցյալ կատարյալ
Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ — Վաղակատար անցյալ
- Գտիր երեք հնչյունափոխված բառ և վերականգնիր արմատի անհնչյունափոխ տարբերակը։
սրտապատառ — սիրտ արմատի ի տառը փոխվել է գաղտնավանկ ը-ի։
պարսպի — պարիսպ արմատի ի տառը փոխվել է գաղտնավանկ ը-ի։
Երեսնամյա — երեսուն արմատի ու-ն սղվել է։
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
մոտեցնել, մագլցել — անորոշ դերբայ
տեղացող — ենթակայական
փայտամած, լքված, չլսված, չտեսնված — հարակատար
պահանջում — անկատար
բռնելու — ապակատար
թռչի — ժխտական
- Գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
ու — համադասական շաղկապ
որովհետև — ստորադասական շաղկապ
Բայց — համադասական շաղկապ
- Գտիր վերաբերականները։
ասես — Երկբայական վերաբերական
անգամ — Սաստկական վերաբերական