Փոխադրություն

Որքան բարձրից է ընկնում քարը, այնքան ուժեղանում է նրա թափը, և ցածրում գտնվողներին ավելի մեծ հարված է հասցնում։

Վաղուց Չինաստանի մի թագավոր նայում է դուրս, նրա վրա արևի պայծառ լույս է ընկնում, նա տեսնում է շոգ եղանակին շներին՝ լեզուները հանած պատերին քսվելուց, տեսնում է ձիերին՝ դժվարությամբ սայլերը շարժելուց, նաև տեսնում մարդկանց, ովքեր հանում են իրենց սև ծանր գլխարկները, որոնք չեն թեթևացնում շոգից պաշտպանվելու ցանկությունը։ Թագավորը կանչում է իր գլխավոր նախարարին և ասում․

-Այս մարդիկ տանջվում են այս սև ծանր գլխարկներով գործ անելուց, իսկ ի՞նչ, եթե նրանք հագնեն թեթև սպիտակ գլխարկներ։

-Ճշմարիտ եք։

Ասում է նախարարը և հրամանը փոխանցում նահանգապետերին, նահանգապետերը փոխանցում են գավառապետերին, գավառապետերը քաղաքապետերին և գյուղապետերին։ Բոլոր նահանգներում ոստիկանները ակտիվ անցնում են աշխատանքի, նրանք ստիպողաբար վերցնում են մարդկանց սև ծանր գլխարկները և տալիս սպիտակ թեթև, դիմադրողներին հարվածում, ավելի հեռու գավառներում բանտարկում, և ավելի հեռուներում գլուխը կտրում և անցկացնում ձողի վրա։ Վերջապես լուրերը հասնում են թագավորին, նա հիասթափված կանչում է գլխավոր նախարարին և ասում․

-Ճի՞շտ են արդյոք այս չարագուշակ լուրերը։

-Այո։

-Ես մարդասիրական հրաման տարածեցի, որպեսզի մարդկանց սպիտակ թեթև գլխարկներ տան, ոչ թե գլուխները կտրեն։

Նախարարը պատասխանում է․

-Դա մարդկանցից է կախված, և դա չեմ փոխում ոչ ես և ոչ էլ նույնիսկ դուք։

Թագավորը մասնակցում է ուրախ իրադարձություններին, իր տխրությունը խլացնելու համար։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s