- Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Էկեկտրական լիցքը հիմնական առաջնային հասկացություն է, որին դժվար է տալ կարճ սահմանում, պետք է վերլուծել նրանով լիցքավորված մարմինների փոխացդեցությունները։ Իսկ Էլեկտրական լիցքով լիցքավորված մարմինները կարելի է ձևակերպել որպես մարմիններ՝ որոնց ատոմների էլեկտրոնները և պրոտոնները իրար հավասար չեն, կամ կարելի է ասել տվյալ մարմինը բաղկացած է իոններից։
- Քանի՞ տեսակի են էլեկտրական լիցքերը և ինչպես են միմյանց հետ փոխազդում։
Էլեկտրական լիցքը լինում է դրական և բացասական։ Դրականով օժտված են ատոմի պրոտոնները, իսկ բացասականով էլեկտրոնները։ Դրական և բացասական լիցքերը ձգում են միմյանց, իսկ նույն նշաններովը վանում։
- Ձևակերպել ատոմի կառուցվածքը։
Ատոմը կառուցված է միջուկից և նրա շուրջ պտտվող էլեկտրոններից։ Միջուկն իր հերթին բաղկացած է պրոտոններից և նեյտրոններից։ Պրոտոնները ունեն դրական լիցք, իսկ էլեկտրոնները բացասական։ Ատոմում սովորական վիճակում պրոտոնների և էլեկտրոնների քանակը նույնն է, այդ պատճառով ատոմը էլեկտրաչեզոք է՝ մինչև այդ հարաբերությունը չփոփոխվի։
- Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Լիցքավորված մարմինները իրար հետ ուղիղ չեն փոխազդում, մարմնի շուրջը լիցքավորված ժամանակ ստեղծվում է էլեկրտական դաշտ, որը արդեն կարող է փոխազդել ուրիշ մարմնի էլեկտրական լիցքի հետ, կամ հակառակը։
- Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Էլեկտրական հոսանքը լիզքավորված մասնիկների կարգավորված շարժումն է։
- Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Հոսանքի լիցքը միավոր ժամանակում տաղափոխված լիծքն է, նշանակում են I տառով, չափման միավորն է ամպեր։ Հոսանքի ուժից է կախված էլեկտրական հոսանքի փոփոխական կամ հաստատուն լինելը, եթե հոսանքի ուժը փոփոխական է ապա էլեկտրական հոսանքը նույնպես փոփոխական է։
- Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Էլեկտրական լարումը, կարելի է ասել, հոսանքի ճնշումն է լարերի մեջ, կախվածություն ունի լարի երկարությունից, հաստությունից և լարի նյութից։ Նշանակում է U տառով, չափման միավորն է վոլտը, իսկ այն չափող գործիքը անվանվում է վոլտմետր։
- Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական դիմադրությունը հաղորդչի հիմնական էլեկտրական բնութագրիչն է։ Այն դիմադրում է էլեկտրական լարմանը և դրանով ազդում հոսանքի կատարած աշխատանքի վրա։ Կախված է հիմնականում հաղորդչի նյութից և երկարությունից, նշանակվում է R տառով, չափման միավորն է օմը։
- Ձևակերպել Օհմի օրենքը։
Օհմի օրենքը որոշում է էլեկտրական շղթայում հոսող հոսանքի ուժը տրված լարման և հայտնի դիմադրության դեպքում: I=U/R Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը։
- Ձևակերպել Ջուլ-Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին։ Q=I2×R×t