2023 թվականի երկրորդ ուսումնական շրջանի իմ ջոկատավարը Սամվել Թամազյանն էր։ Ճամբարը անցավ, թեև քիչ ճամփորդություններով, սակայն հետաքրքիր։
Առաջին շաբաթ
Առաջին օր
Առաջին օրը հիմնականում ծանոթացում էր, ընկեր Սամվելը ներկայացրեց առաջին շաբաթվա ծրագիրը և գնացինք մարմնամարզական դասընթացի ընկեր Անդրանիկի մոտ։
Երկրորդ օր
Օրը, ինչպես և մնացած օրերը, սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Առաջին դասաժամին մարդու իրավունքների քննարկում էր։ Այնուհետև պար, որից հետո Ելենա Սարգսյանի հետ իրականացրեցինք <<Խաղում ենք հայերեն>> նախագծի առաջին մասը։
Երրորդ օր
Օրվա առաջին ժամերին լրացնում էինք Աշոտ Տիգրանյանի <<ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ>> նախագծի հարցաշարը, մնացած ժամանակը տրամադրեցինք միասնական խաղերին։
Չորրորդ օր
Առաջին ժամին Ռազմամարզական պարապմունք էր, որից հետո այցելեցինք փայտամշակման կենտրոն և ծանոթացանք այնտեղի գործունեությանը։ Ապա ընկեր Հասմիկի հետ տեղի ունեցավ <<Գեղարվեստական ֆիլմի դիտում, քննարկում>> նախագիծը։
Հինգերորդ օր
Առաջին ժամին «Մարդու իրավունքների կրթություն» նախագծի շրջանակում խաղ խաղացինք։ Ապա ընկեր Նունեի հետ խաղացինք <<Պոլիտեա>>։
Երկրորդ շաբաթ
Առաջին օր
Օրվա առաջին ժամերին քննարկեցինք շաբաթվա գործունեությունը։ «Մարդու իրավունքների կրթություն» նախագծի շրջանակում քննարկում տեղի ունեցավ և մարմնամարզական ստուգատես։ Ապա ազատ ժամին խաղացինք խաղեր։
Երկրորդ օր
Սկզբում իրականացրեցինք «Մարդու իրավունքների կրթություն» նախագծի շուրջ գործունեություն։ Եղավ պարի դասընթաց և խաղեր։
Երրորդ օր
Եղավ գործունեություն «Մարդու իրավունքների կրթություն» նախագծի շրջանակում, և ընկեր Ելենայի հետ քննարկեցինք Նարինե Աբգարյանի Անթառամները ստեղծագործությունը։
Չորրորդ օր
Երկրորդ շաբաթվա չորրորդ օրվա առաջին ժամի ծրագրում գրված էր <<ռազմամարզական>>, սակայն այդ օրը այն տեղի չունեցավ։ Առաջին ժամերը ազար էին, իսկ փայտամշակման ժամանակ, պետք է գնայի նկարների ցուցահանդեսին, որտեղից գալուց անցանք Հասմիկ Ղազարյանի «Գեղարվեստական ֆիլմի դիտում, քննարկում» նախագծին։
Հինգերորդ օր
Այդ օրը սկսվեց ընկեր Էմանուելի ջոկատի հետ վոլեյբոլի մրցույթով, որից հետո ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի <<Էդիտ Պրինտ>> հրատարակչություն, այնտեղ մենք ծանոթացանք գրքի ստեղծման ամբողջ գործընթացին։
Երրորդ շաբաթ
Առաջին օր
Այդ օրը տրամադրվեց հիմնականում երկրների կառավարման խաղին, որտեղ ամեն խումբ ունի իր երկիրը իր սահմանադրությամբ և յուրահատկություններով։ Երկրները փորձում են զարգանալ և ավելի լավ պայմաններ ստեղծել իրենց համար։
Երկրորդ օր
Երրորդ շաբաթվա երկրորդ օրը ծանոթացանք վավերագիր ռեժիսոր Մովսես Գասպարյանի հետ, և իմացանք նրա բացած նոր վավերագրական խմբի մասին։
Երրորդ օր
Այդ օրը ընկեր Սամվելը ներկայացրեց ջոկատը ամփոփելու տարբերակները, և մենք ընտրեցինք ավելի հարմարը։ Ապա ընկեր Ելենայի հետ տեղի ունեցավ Հայկական հացի մասին հաղորդման դիտում և քննարկում։
Չորրորդ օր
Օրվա ընթացքում տեղի ունեցավ գործունեություն Մարդու իրավունքների կրթություն շրջանակում, և մնացած ժամանակը հիմնականում տրամադրվեց զրույցներին և խաղերին։
Հինգերորդ օր
Երրորդ շաբաթվա հինգերորդ օրը սկսվեց ժամերգությամբ։ Մնացած ամբողջ օրը ազատ ժամ էր, որի ընթացքում գրեցի այս ամփոփումը։