Ազատությունը շատերը պատկերացնում են, որպես անկախություն, որոշներն էլ, իբրև ցանկացած ցանկություն իրականացնելու կարողություն։ Ցանկությունը կարելի է ձևակերպել, որպես ներքին բարդույթների բացակայություն, բայց դա ճիշտ հասկանալու համար նախ պետք է հասկանալ ինչ է բարդույթը։ Բարդույթը կախվածություն է գոյություն չունեցող գաղափարներից, ուրեմն ազատությունը կարելի է համարել անկախություն գոյություն չունեցող գաղափարներից։ Գոյություն չունեցող գաղափարներ սովորաբար ստեղծում են մարդիկ, սակայն կարևոր է նաև տարբերել գույություն ունեցող գաղափարները, որոնք մտնում են աշխարհի, տիեզերքի և ամենի կառուցվածքի մեջ։ Այլ կերպ ասած իրական ազատության մեջ կարելի է ամեն ինչ՝ ինչը չի հակասում Տիեզերական և Արարչական օրենքներին։ Գույություն չունեցող բարդույթները ստեղծված են մարդկանց <<քնեցնելու>> և կառավարելու համար, նաև <<նյութականացված>> մարդկանց հնարավորությունները սահմանափակելու համար։ Իրական մարդը՝ ում երկու աշխարհները հավասակշռված են, իր էությամբ ազատ է, անկախ նրա գործողություններից։ Ազատությունը չի որոշվում մարդու կամ ուրիշ հոգևոր էակի գործողություններով, այլ նրա ներքին աշխարհի անկախությամբ։