Գրաբար

Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Ավելի լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
Կարդա այսպես.
լաւ — լավ
կոյր — կույր
Բառարան

աչօք — աչքով
մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ
1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար
և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր
դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն
արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար
քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և
ընդարձակ փոխադրի´ր):

Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Աղքատ սակայն իմաստուն մանուկը ավելի լավ է և, քան ծեր և անխելք թագավորը։

Կարդա այսպես.
լաւ — լավ
զթագաւոր — ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով.
այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս
արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց
իմաստուն մանուկ:
Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ — զույգ
դո´ւրս գրիր:
Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`
Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:
Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին
հաջորդող բառի վրա:

Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճար խոսքերը։

Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

Բառարան
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Դ) Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Մի՛ տվեք ձեր սրբությունը շներին, և մի՛ տվեք ձեր մարգարիտը խոզերին։

Կարդա այսպես.
Զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս — ըզմարգարիտս
Բառարան
մի´ տայք — մի´ տաք
շանց — շներին
մի´ արկանեք — մի´ գցեք
զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները
առաջի խոզաց — խոզերի առաջ
Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի´ր ասույթը:
Համեմատի´ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո´ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները
առաջի խոզաց խոզերի առաջ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s