Դերբայական դարձվածը կազմվում է անկախ դերբայով։ Այն նման է բառակապակցության, սակայն ածականի փոխարեն դերբայ է, և կարելի է ավելացնել լրացումներ։ Օրինակ՝ փորագրված քար, փորագրված (դերբայ) և քար (հատկանիշ կրող)։ Ուրիշ ձև ասած դերբայը կատարում է որոշիչի դեր։ Դերբայական դարձվածը կարելի է հանդիպել շատ նախադասությունների մեջ։ Դերբայական դարձվածը կետադրվում է դերբայից առաջ և հատկություն կրող բառից հետո ստորակետ դնելով։