Կրթություն

Կրթությունը ոչ միայն ինֆորմացիոն պաշար է, այլ նաև ներքին աշխարհի աճ։ Կրթությունը սկսում է ձևավորվել մարդու ծնվելուց ինը ամիս առաջ, կախված ծնողների քայլերից և մթնոլորտից, որից հետո դանդաղ կարող է միանալ ինֆորմացիոն պաշարը։ Կրթությունը կարելի է բաժանել հիմնական փուլերի՝ վիբրացիոն և էներգետիկ մթնոլորտի կրթություն, արարքների կրթություն, գիտելիքի պաշարների կրթություն և իրադարձությունների կրթություն։ Կրթության վրա հիմնականում ազդում է մթնոլորտը, դա մեծ դեր է ունենում ներքին աշխարհի ձևավորման և փոփոխության մեջ։ Նաև կա շատ կարևոր պաշտպանիչ գործոն, որը չի թողնում հեշտությամբ փոխվել մեկ մթնոլորտից մյուսը տեղափոխվելիս։ Լավ կրթությունը տարբերվում է դրական և զարգացած ներքին աշխարհով։ Դրական գործոնի վրա հիմնականում ազդում է մթնոլորտը, իսկ զարգացվածության վրա լավ ինֆորմացիոն պաշարը։ Ինֆորմացիոն կրթությունը ունի տեսակներ և մակարդակներ, ծնված օրվանից մինչև երեք տարեկանը երեխան հավաքում է հսկայական ինֆորմացիոն պաշար տվյալ աշխարհի մասին, դրանից հետո ավելի շատ կենտրոնանում է, թե ինչպես անել որևէ բան, կամ պարզապես ինֆորմացիա։ Դրան զուգահեռ զարգանում է լեզվի իմացությունը և մտածողությունը, լեզվից կախված է մտածողության ձևավորումը։ Դպրոցում գործում է ուրիշ տարբերակ, ուսուցիչը ասում է, աշակերտը ընկալում և ամրապնդման համար տվյալ ինֆորմացիայի շուրջ վարժություններ է կատարում, իսկ նպատակասլացության շնորհիվ կերտում լսածը, այդ տեղից է ծագել աշակերտ բառը՝ աշ լսել և կերտ կերտել, լսածը կերտել։ Դպրոցը նաև ազդում է կրթության վրա իր մթնոլորտով, պատրաստում երեխային մեծերի աշխարհ մտնելուն, մեծերի աշխարհը նույնպես ձևավորվում է դպրոցից։ Կարևոր ինֆորմացիոն կրթության տեսակ է ինքնակրթությունը, այն տարբերվում է նրանով, որ սովորողը ինքն իրեն է ուղորդում և ինքն է ման գալիս համապատասխան ինֆորմացիան։ Ինքնակրթության առավելությունը կայանում է շատ անգամ ավելի լավ տպավորվելու մեջ, չնայած որոշ հարցերում լիարժեք չէ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s