(ուսումնահետազոտական նախագիծ)
- Նպատակները՝
- Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
- Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
- Խնդիրները՝
- Աշխատանքային խմբի ձևավորում;
- Թեստերի ընտրություն;
- Թեստերի արդյունավետության պարզում ;
- Աշխատանքային խմբի անդամների ուսուցում;
- Կրթության կատարելագործման գործիքների համալրում;
- Սովորողների անհագստացն’ող խնդիրների վերհանում;
- Թեստավորման անանունության ապահովում:
- Նախագծի իրականացման քայլերը և ժամանակացույցը՝
- Թեստերի ընտրություն, թարգմանություն և հրապարակում (22.12.2014-11.01.2015)
- Փորձարկման արդյունքում թեստերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացում (հուլիս-սեպտեմբեր. 2022)
- Ուսումնասիրության անցկացում (05-07.10.2022)
- Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն (08-21.10.2022)
- Հոդվածաշարի հրապարա0կում (2022 թվականի նոյեմբեր):
- Շահառուներ՝
- Կրթահամալիրի խորհուրդ և մասնաժողով;
- Դասավանդողներ;
- Սովորողներ;
- Սովորողների ծնողներ;
- Քաղաքացիական հասարակության` մանկավարժությամբ շահագրգիռ անդամներ:
22.12.2014 © Հարություն Ղազարյան, Աշոտ Տիգրանյան
22.09.2022 © Լրամշակում` Աշոտ Տիգրանյան
Ստորև բերված թեստի միջոցով պարզեք Ձեր շփվելու կարողությունները (հաղորդակցման ունակություններ): Դրա համար արագ և ճշգրիտ պատասխանեք բոլոր հարցերին: Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):
- Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները;
ոչ
- Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը;
ոչ
- Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ;
այո
- Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա;
ոչ
- Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով;
այո
- Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին;
ոչ
- Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ;
այո
- Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում;
ոչ
- Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ;
այո
- Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ;
երբեմն
- Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին;
այո
- Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա;
Առաջին վայրկյաններին
- Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի;
այո
- Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ;
այո
- Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ;
Փորձում եմ
- Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը;
ոչ
- Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում;
ոչ
- Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց;
ոչ
- Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք;
ոչ
- Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ:
Ոչ միշտ
Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ
Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:
- Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց;
այո
- Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին;
ոչ
- Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա;
ոչ
- Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում;
ոչ
- Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում;
ոչ
- Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ;
այո
- Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ;
այո
- Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել;
ոչ
- Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող;
այո
- Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ;
ոչ
Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ
Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:
Գործոնների ցանկը`
- Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը;+
- Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում.+
- Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ;+
- Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը;+
- Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը;
- Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ;
- Ուրիշներին օգնելու ցանկությունը;+
- Գրավում է անհատական աշխատանքը;+
- Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;+
- Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին;+
- Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները;+
- Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը;+
- Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը;+
- Գրավում է ձեռներեցությունը;
- Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը;
- ԲԻզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը;
- Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;
- Գրավում են աշխատանքային պայմանները;+
- Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;
- Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի;+
- ԶԼՄ-ների ազդեցությունը;
- Մարդկանց օգնելու ցանկությունը;+
- Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ;+
- Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:
Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը
Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս
- Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»;
- Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»;
- Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;
- Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;
- Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;
- Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;
- Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին;
- Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների;
- Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին;
- Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները;
- Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն;
- Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին;
- Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով;
- Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին;
- Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին;
- Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;.+
- Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին;
- Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին;
- Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին;+
- Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին;
- Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն;
- Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին;
- Հետաքրքվելօգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով;
- Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում;
- Կարդալ քննադատական հոդվածներ;
- Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ;+
- Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը;
- Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը;
- Ծանոթանալ ռազմական տեխնիկային;
- Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;
- Իրականացնել ֆիզիկական փորձեր;+
- Մաթեմատիկական խնդիրներ լուծել;
- Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն;
- Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն;+
- Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;
- Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին;+
- Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;
- Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;
- Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;
- Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;
- Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում;
- Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել;
- Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն;
- Մասնակցել ռազմականացված արշավների;
- Խաղալ սպորտային խաղեր;
- Հաճախել ֆիզիկայի խմբակ;
- Հաճախել մաթեմատիկայի խմբակ;
- Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;
- Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները;
- Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);
- Հաճախել կենսաբանության խմբակ;
- Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;
- Կազմել երկրաբանական քարտեզներ;
- Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների;+
- Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել;+
- Հաճախել դրամատիկական խմբակ;
- Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են;
- Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն);
- Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;
- Մասնակցել սպորտային մրցույթների;
- Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.
- Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;
- Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները;
- Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա;
- Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;
- Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;
- Հոգ տանել հիվանդի մասին;
- Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն;
- Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ;
- Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;
- Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.+
- Պարապել կրտսեր սովորողների հետ;+
- Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;
- Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;
- Զբաղվել սպորտային խմբակում;
- Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից;
- Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ;
- Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;
- Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;
- Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;
- Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;
- Հաճախել սանիտարների խմբակ;
- Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;
- Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;+
- Սցենարներ գրել գրական երեկույթների համար;+
- Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;+
- Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.
- Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;+
- Ուսումնասիրել ռազմագիտությունը;
- Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում:
- Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…
Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;
Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;+
Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:+
- Սպորտի մեջ կցանկանայի լինել…
Ա. Հայտնի խաղացող;
Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;+
Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:
- Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…
Ա. Ունեն անհատական մոտեցում;
Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;+
Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:
- Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…
Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.
Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;
Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:+
- Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…
Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;+
Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;+
Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:
- Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…
Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;
Բ. Կօգնեն դժվար պահին;+
Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:
- Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…
Ա. Հասել են մասնագիտական հաջողության;
Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;
Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:
- Ես կուզենայի լինել…
Ա. Ընկերության ղեկավար;+
Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;
Գ. Որակավորում ունեցող մասնագետ:
- Երբ ես փոքր էի, սիրում էի…
Ա. Երբ ինձ գովում էին;
Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ; +
Գ. Ուսման մեջ առաջընթացը:
- Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…
Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;
Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;
Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:
- Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…
Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;
Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.
Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:
- Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…
Ա. Խիստ կարգապահություն է;
Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;+
Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:
- Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…
Ա. Անհոգ արձակուրդի համար;+
Բ. Ընկերներիս հետ շփման համար;
Գ. Հոբիի և ինքնակրթության համար:+
- Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…
Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;
Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;+
Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;
- Ես սիրում եմ, երբ…
Ա. Ինձ գնահատում են;+
Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;
Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:+
- Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…
Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;+
Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;
Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:
- Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…
Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;
Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;
Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:+
- Չկա ոչինչ ավելի վատ, քան…
Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;+
Բ. Ընկերների կորուստը;
Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:
- Ամենից շատ ես գնահատում եմ…
Ա. Անձնական հաջողությունը;
Բ. Թիմային աշխատանքը;
Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:+.
- Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…
Ա.Ձգտում են անձնական հաջողության;+
Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;
Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:
- Ես չեմ տանում…
Ա. Վեճերը և գժտությունները;
Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;+
Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:
- Ես կուզենայի…
Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;
Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;+
Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:
- Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…
Ա.Պահանջկոտ է;
Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;
Գ. Հեղինակություն ունի:+
- Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…
Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;
Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.
Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:+
- Ես կցանկանայի գիրք կարդալ…
Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;
Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;+
Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»
- Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…
Ա.Մենակատար;
Բ. Խմբավար;
Գ. Երգահան:+
- Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…
Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;
Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;
Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;+
- Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…
Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;
Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;+
Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:
- Ինձ համար կարևոր է իմանալ…
Ա. Ինչպես հասնել նպատակին;
Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;+
Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:
- Մարդը պետք է աշխատի այնպես, որ…
Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;+
Բ. Ուրիշները ուրախ լինեն;
Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը: