Դաս 3

1․ Ի՞նչ են նուկլեինաթթուները։

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ։

2․ Ի՞նչ նուկլեինոթթուներ կան բջջում։

Բջջում կան 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ։

3․ Ինչից են կառուցված նուկլեինաթթուները։

Դրանք կազմված են 3 նյութից՝ ազոտական հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։

4․ Ինչով են պայմանավորված ԴՆԹ — ի և ՌՆԹ — ի անվանումները։

ԴՆԹ -ն պարունակում է ածխաջրի դեզօքսիռիբոզ, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզ։

5․ Բնութագրեք ԴՆԹ-ի կառուցվածքը։

ԴՆԹ-ն ունի 2 շղթա։ Այն պարունակում է 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնց դասավորությունը խիստ օրինաչափ է։

6․ Բջջում ՌՆԹ-ի ի՞նչ տեսակներ գիտեք։

Փոխադրող, Տեղեկատվական, Ռիբոսոմային։

7․ Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները։

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումն է և սպիտակուցի սինթեզի իրականացումն է։

8․ Ինչու՞ են նուկլեինաթթուները անվանում <<ժառանգականության նյութ>>։

Որովհետև դրանք պահպանում և փոխանցում են ժառանգական հատկությունները։

9․ Ի՞նչ է գենետիկական ծածկագիրը։

Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու։ Հենց գենետիկական ծածկագիրն է որոշում սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը։ 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s