Ճակատագիր (ինքնուրույն ստեղծագործական աշխատանք)

Ի՞նչ է ճակատագիրը։ Այդ բառի իմաստի շուրջ բազմաթիվ սխալ կարծիքներ կան, որոնցից ամենատարածվածն է՝ ճակատագիրը մարդու կյանքի ծրագիրն է, ևս մեկ տարբերակ՝ կան բազմաթիվ ճակատագրեր, որոնց միջև կարող ենք ընտրել մեկը և քայլել այդ կողմ ու ցանկության դեպքում փոխել այն։ Այդ բոլոր օրինակները կարող են սկզբնական վիճակին նման թվալ, սակայն դրանք տարբերվում են։ Ճակատագիր բառը շատ ավելի խորիմաստ նշանակություն ունի, և ուղիղ կապված է մարդու հաջորդ կյանքում ծնվալու, կամ Դրախտում մնալու հետ։ Դա հասկանալու համար նախ դիտարկենք, թե ինչու՞ է մարդը նորից ծնվում, որպեսզի ամեն կյանքում մեկ քայլ առաջ գնա և, հասնելով համապատասխան մակարդակի, լիարժեք տեղափոխվի Դրախտ։ Ինչու՞ միայն դրախտ, որովհետև մարդ տեղափոխվում է Դրախտ, երբ հասնում է համապատասխան մակարդակի, իսկ կյանքի ընթացքում այդ մակարդակին չհասնելու դեպքում նա գնում է Դժոխք, այսինքն նորից է ծնվում նյութական աշխարհում, մինչև հասնի այդ մակարդակին։ Ճակատագիրը այստեղ մեծ դեր ունի նրանով, որ ծնվելուց մարդուն տրվում է համապատասխան ճակատագիր, որը կյանքի ընթացքում խորհրդանիշերի, էակների, միջավայրի, մթնոլորտի միջոցով օգնում է մարդուն հասնել Դրախտ տեղափոխվելու մակարդակին։ Այլ կերպ ասված՝ ճակատագիրը հուշում է մարդուն այդ հոգևոր բարձրունքին հասնելու ճանապարհը։ Ահա թե ինչ է նշանակում՝ <<գնա ճակատագրիտ ուղությամբ>> հասկացությունը, որը շատ է կրկնվում Պաուլո Կոելոյի <<Ալքիմիկոսը>> գրքում։ Այնտեղ պարզ գրված է ճակատագրի ուղությամբ գնալու հիմնական ձևերի մասին։ Ճակատագիրը կարելի է դիտարկել որպես օգնող հրեշտակ, ով օգնում է հասնել համապատասխան հոգևոր բարձրունքին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s