Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:
- չեն շարժվում
- քաոսային և միաժամանակ ուղղորդված
- միայն քաոսային
- միայն ուղղորդված
2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման առաջացմանը:

ջերմային
3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

- քիմիական
- մագնիսական
- կենսաբանական
- ջերմային
4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

այո կառաջանա
5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:
Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

- էլեկտրոնների
- նեյտրոնների
- դրական իոնների
- բացասական իոնների
7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:
Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝
1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է
Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։