Դաս 1

Հարցեր կրկնության համար.

1. Ի՞նչ քիմիական տարրեր կան բջջում. դրանցից որո՞նց քանակությունն է առավել մեծ:

Բջջի քիմիական տարրերն են՝ ազոտը, ածխածինը, ջրածինը, և թթվածինը որի քանակը առավել մեծ (98%)։

2. Ինչի՞ մասին է վկայում տարբեր կենդանի օրգանիզմների և անկենդան մարմինների բաղադրության միանմանությունը ատոմային մակարդակում: Ի՞նչ նյութերի պարունակությամբ է կենդանի օրգանիզմր տարբերվում անկենդան մարմնից:

Կենդանի օրգանիզմի բջջում ամենաշատը ջուրն է՝ մոտ 80%։ Ատոմային մակարդակում անկենդան և կենդանի մարմինները չեն տարբերվում, դա վկայում է բնության միասնականության մասին։

3. Ջուրն ի՞նչ դեր է կատարում բջջում, ինչո՞վ է այն պայմանավորված:

Ջուրը որոշում է բջջի ֆիզիկական հատկությունները, այպես էլ շատ դեպքերում դրա քիմիական ակտիվությունը, կարևոր է ջրի բեվեռականությունը ինչպես նաև մոլեկուլների միջև ջրածնային կապեր առաջացնելու ունակությունը։ Ջրի մոլեկուլի մի ծայրը լիցքավորված է դրական մյուսը բացասական։ Ջուրը նաև լուծիչ է որում լավ լուծվում են նյութերը։

4. Ի՞նչ անօրգանական աղեր կան բջջում, ի՞նչ վիճակում են դրանք գտնվում: Բերե՛ք լուծվող աղերի օրինակներ։

Բջջում կան աղեր, որոնք գտնվում են կամ լուծված կամ պինդ վիճակում։ Լուծվող աղերի բաղադրության մեջ մտնող կատիոններից են՝ K, Na, Ca, Mg-ի իոնները։ 

5. Ինչպիսի՞ն է բջջի ներքին պարունակության ռեակցիայի կայունությունը, և ինչպե՞ս է այն պահպանվում:

Բջջում պարունակվում են լուծելի աղեր, որոնք կարևոր գործոն են բջջի ներքիմ միջավայրի ռեակցիան ապահովելու համար։ Կենսագործունեության ընթացքում անընդատ առաջանում են թթուներ և հիմքեր, բայց ռեակցիան մնում է կայուն։

6. Բջջում ի՞նչ դեր են կատարում անլուծելի աղերը։

Անլուծելի աղերից են Ca ֆոսֆատը և Ca կարբոնատը, որոնք ապահովում են ոսկրային հյուսվածքի դիմացկունությունը և ամրությունը։

Առաջադրանքներ

1. Բջջում ջրի բյուրեղների առաջացումը կարող է հանգեցնել տարբեր վնասվածքների և նրա մահվան։ Քիմիայից հայտնի է, որ տարբեր նյութերի ջրային լուծույթները բյուրեղանում են ավելի ցածր ջերմաստիճանում, քան մաքուր ջուրը (մաքուր ջուրը բյուրեղանում է 0ºC ջերմաստիճանում)։ Կենսաբանությունից պարզ է, որ բջջում պարունակվում են բազմաթիվ լուծելի նյութեր՝ տարբեր աղեր և բազմաթիվ օրգանական միացություններ։ Կարող է արդյոք տարբեր նյութերի առկայությունը բջջում ունենալ պաշտպանիչ նշանակություն։

Այո կարող է։

2. Բջջի ներքին պարունակության մեջ սպիտակուցի 1 մոլեկուլին համապատասխան առկա են ջրի մոտ 18 հազար մոլեկուլներ։ Ինչպե՞ս կարող եք դա բացատրել։

Ջուրը լավ լուծիչ է որում լուծվում են հիդրոֆիլ նյութերը, որոնցից է օրինակ՝ սպիտակուցը։

3. Հինգական բառերի հետևյալ շարքերում մեկը սխալ է։ Յուրաքանչյուր շարքին տվե՛ք անվանում և նշե՛ք սխալ բառը.

1) ածխածին, ազոտ, թթվածին, ջրածին, ֆոսֆոր

Այստեղ ավելորդը ֆոսֆորն է, որովհետև բոլոր նշված տարրերը բացի ֆոսֆորից կոչվում են մակրոտարրեր։

2) ազոտ, ծծումբ, ֆոսֆոր, քլոր, երկաթ:

Այստեղ ավելորդը ազոտն է, որովհետև այն միակ մակրոտարն է նշված տարրերից։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s