Տևողությունը՝ 12.09- 16․09
Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։
Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն: F=Kq1q2/R2 որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2
Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:
https://learnpro.am/site/lesson/id/1173վ
Տանը՝ դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։ Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․
- Մեխանիկական ուժ, շփման ուժ, ծանրության ուժ, առանձգականության ուժ, արքիմեդյան ուժ։
- Որովհետև այդ առարկաները շատ փոքր են։
- Շփման արդյունքում մարմիններից մեկը տալիս է իր ատոմների էլեկտրոնները մյուս մարմնի ատոմներին, արդյունքում ստացվում է, որ մեկ մարմինը լիցքավորվում է դրական լիցքերով, մյուսը բացասական, իսկ դրական և բացասական լիցքերը իրար ձգում են։
- Երբ երկու թղթի շերտեր շփում ենք ձողի հետ, երկուսը լիցքավորվում են նույն բեվեռի լիցքով, իսկ նույն բեվեռի լիցքերը իրար վանում են։
- Էլեկտրական։
- Հունարենում սաթին անվանում եին էլեկտրոն, որից առաջացել է էլեկտրականություն բառը։
- Դրական և բացասական։
- Իրար վանելով։
- Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխացդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
- ՄՀ — ում էլեկտրական լիցքերի միավորն է՝ կուլոնը։
- Էլեկտրական լիցքերի մագնիտական հատկությունների հիման վրա։
- Պարզագույն դպրոցական էլեկտրացույցը պատկերված է նեքևի նկարում։ Մետաղե շրջանակին ամրացված պլաստմասե խցանի միջով իջեցված է մետաղի ձող, որի ծայրին ամրեցված է ալյումինե նրբաթիթեղ, երկու թերթիկ։ Շրջանակը երկու կողմից փակված է ապակով։ Որքան մեծ է էլեկտրական լիցքը այնքան մեծ է թիթեղների վանողական ուժը։
- Էլեկտրաչափը լիցքի արժեքը չափելու սարք է։
- Որքան մեծ է էլեկտրական լիցքը այնքան մեծ է թիթեղների կամ սլաքի վանող ուժը։
- Դա կարելի է ստուգել լիցքավորված մարմինները իրար մոտեցնելով, եթե դրանք ձքվում են միմյանց ապա լիցքավորված են տարբեր լիցքերով, իսկ եթե վանում են ապա նույն լիցքով։
- Ոչ։
- 1 կուլոն։
Դասարանում
1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը
- վանում են
- չեն փոխազդում
- ձգում են
- Երկրորդ դեպքում։

- A բացասական, B դրական
- A դրական, B դրական
- A բացասական, B բացասական

- կմեծանա 8 անգամ
- չի փոխվի
- կմեծանա 16 անգամ
- կփոքրանա 8 անգամ
5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:
6 անգամ
6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:
2 անգամ։