1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ), հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։
2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։
Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
ավել — ցախավել, ավելի շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
անկյուն — պատի անկյուն, միջավայրի գեղեցիկ անկյուն
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
դետալներ — որևէ իրի մասեր, տեկստի դետալներ
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղ — կերակրի յուղ, հարթ առանց խնդիր
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
բարձր — բարձր բարձրություն, բարձր մակարդակ
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
ուժեր — ֆիզիկական ուժ, անձնավորություն
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
խմորում — գինու խմորում, խմորի խմորում
նյութ — քիմիական նյութ, դասի նյութ
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմորում — խմորման ընթացք, խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
գոլ — ֆուտբոլի գոլ, գոլ ջերմաստիճան
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ — գոլ ջերմաստիճան, ֆուտբոլի գոլ
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ — բարձրահարկ շենք, բարձր պետական հարկ
2. ավել գնել — ավելի շատ գնել, ցախավել գնել
3. ոչխարի հոտ — ոչխարի խումբ, ոչխարի բույր
4. մետաքսի կտոր — մետաքսից կտրած մի կտոր, մետաքս տեսակի կտոր
5. Նա ջրում է։ — նա գտնվում է ջրում, նա ջրում է այգին
6. Նա գնում է։ — նա գնում է որևէ տեղ, նա գնում է ապրանք
7. Խավարում է։ — մթնում է, գտնվում է խավարի մեջ
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)