Հայաստանի առաջին հանրապետություն 1918-1920թթ

  • ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր

1918 թ. մայիսի 26–ին փլուզվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը: Նույն օրը հռչակվեց Վրաստանի անկախությունը: Իսկ մայիսի 27–ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» անկախության մասին: Ի դեպ՝ հենց այդ ժամանակ՝ առաջին անգամ, Իրանի հյուսիսարևելյան նահանգի՝ Ատրպատականի անունով այն պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան» (պարսկերեն՝
«ազեր» — կրակ, «բայջան» — երկիր բառերից):
Հայաստանի անկախության հարցը քննարկվեց Հայոց կենտրոնական ազգային խորհրդում մայիսի 28–ին (Թիֆլիս): Այդ օրը պատասխան էր տրվելու Բաթումում Օսմանյան Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագրին: Լուրջ քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը:

1918 թ. հունիսի 4–ին Բաթումում ստորագրվեց հայ–թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էին: Թուրքիային էին անցնում Արևելյան Հայաստանի շատ տարածքներ: ՀՀ–ին մնում էր ընդամենը մոտ 11 հազ. քառ. կմ տարածք, այն է՝ մայրաքաղաք
Երևանը և Սևանա լիճն՝ իր շրջակայքով: Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով
զորք, երկաթուղիների վերահսկողությունն անցնում էր Թուրքիային: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս՝ մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը (1918 թ. նոյեմբեր):

  • Իշխանության մարմինների ստեղծում:

Նորաստեղծ պետականության կերտումը, բնականաբար, սկսվեց օրենսդիր և գործադիր մարմինների ստեղծումից: Պետականաշինության գործն ստանձնեց Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը: Իսկ մինչև կառավարության ժամանումը Երևան, երկրում օրինականություն և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ մեծ աշխատանք էր կատարել Երևանի հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Բարձրագույն օրենսդիր մարմինը Հայաստանի խորհուրդն էր (Խորհրդարան), որը ստեղծված դժվարին պայմանների պատճառով ոչ թե ընտրվեց, այլ ձևավորվեց Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների հիմքի վրա: Բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր Մինիստրների (հետագայում՝ Նախարարների) խորհուրդ: Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ (վարչապետ) ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։

  • Ազգային բանակի ստեղծում

Օրախնդիր էր նաև ազգային բանակի ստեղծումը, որն ապահովելու էր պետության անվտանգությունը: Թշնամական շրջապատման մեջ գտնվող երկիրը միայն սեփական ուժերին ապավինելու հնարավորություն ուներ: 1918 թ. սեպտեմբերին ստեղծվեց Հայկական դիվիզիան՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ: Սահմանային վայրերում կազմավորվեցին միլիցիայի կարգի զինվորական ուժեր: Ցրվեցին ֆիդայական (հայդուկային) խմբերը: Իր զինվորական ուժերը կազմացրեց նաև հայդուկապետ Անդրանիկը: Թուրք–հայկական պատերազմի (1920 թ. աշուն) ժամանակ հայկական բանակը հասավ իր առավելագույն չափերին: Հայաստանն ուներ 10 գնդից բաղկացած շուրջ 40–հազարանոց բանակ, որի մարտական ուժը 25 հազար էր:

  • Դիվանագիտական կապերի հաստատումը — 1 ժամ
  • ՀՀ պետական խորհրդանշանները:Անկախ պետականության վերականգման պատմական նշանակությունը. — 1 ժամ
  • ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը: Մայիսյան ապստամբությունը: 1- ժամ
  • ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ: Հայ- վրացական: Հայ – ադրբեջանական  հարաբերությունները: 2- ժամ
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում:Սևրի պայամանագիրը: 2- ժամ
  • 1920թ հայ-թուրքական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայամանագիրը: ՀՀ անկումը:      2- ժամ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s