«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»,նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ:Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:
Փորձ 2
Անհրածեշտ սարքեր և նյութեր—բարակ ,երկար սրվակ,պղնձարջասպ,կալիումի պերմանգանատ,ջուր,թել,2լաբորատոր բաժակ:
Աշխատանքի ընթացքը.պղնձարջասպով և ջրով , լաբորատոր բաժակի մեջ պատրաստիր պղնձարջասպի խիտ լուծույթ,մեկ ուրիշ լաբորատոր բաժակի մեջ՝ կալիումի պերմանգանատի ջրային լուծույթ:Այնուհետև երկար սրվակի մեջ,նախ լցրու պղնձարջասպի խիտ լուծույթը,որից հետո նրա վրա զգուշությամբ ավելացրու ներկված ջուրը:
Սրվակի արտաքին մասից թելով կապիր սրվակի մեջ լցված երկու լուծույթների վերին մակարդակը:Այժմ բութ մատով փակիր սրվակի բերանը ,թափահարիր այնպես,որ այդ երկու լուծույթները լավ խառնվեն,լուծույթը դառնա համասեռ:Մի քանի րոպե թող խառնուրդը հանդարտվի:Ուշադիր նայիր սրվակին՝հատկապես արտաքինից կապված թելի և սրվակի մեջ գտնվող խառնուրդի մակարդադակին:Պատասխանիր հետևյալ հարցերին.
1.Ի՞նչ տեղի ունեցավ սկզբնական և վերջնական մակարդակների հետ
Վերջնական մակարդակը իջավ սկզբնականից։
2.Ինչպե՞ս կբացատրես փորձի նման արդյունքը
Փորձի արդյունքում նյութերի մասնիկները թափանցեցին իրար մեջ, արանքի ազատ տարածությունների շնորհիվ։ Այդ պադճառով լուծույթի մակարդակը իջավ։
3.Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն նյութերը
Եզրակացություն՝համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:
Տեսանկարիր փորձը դիր քո բլոգում,հղումը ուղարկիր ինձ ՝g.mkhitaryan@mskh.am