Ամփոփիչ աշխատանք

1․ Ներկայացնել սնման հիգենան։

Սնունդը պետք է ուտել հանգիստ, և լավ ծամելով։ Այն ավելի լավ է մարսվում։ Երբ ուտելու 20 րոպեն լրանում է, ստամոքսը գլխուղեղին ազդակ է ուղարկում, որ բավական է ուտել, իսկ եթե այդ ընդացքում սնունդը ընդունվում է վատ ծամած և շատ քանակությամբ, կարող է առաջանալ գերություն և կեղտոտ արյուն։ Մարսողության ընդացքը սկսվում է հենց բերանի խոռոչից։ Այնտեղ թուքի ազդեցության տակ քայքայվում են որոշակի նյութեր, և ավելի հեշտ են մարսվում աղիքներում։

2․ Մարսողական օրգանների հիվանդություններ, և դրանց կանխարգելումը։

Մարսողության օրգանների հիվանդություններից են օրինակ խոցային հիվանդությունները։Ստամոքսի խոցը ստամոքսի լորձաթաղանթի բաց և բորբոքված եզրերով դեֆեկտ է։ Խոց կարող է առաջանալ նաև բարակ աղիների սկզբնամասում՝ 12-մատնյա աղիքում:  Խոց կարող է առաջանալ բակտերիայի Helicobacter pylori տեսակից, նաև հակաբորբոքային դեղորայքի՝ ասպիրինի և իբուպրոֆենի չարաշահումից։ Կծու և թթու սննդամթերքները ստամոքսի խոցի պատճառ չեն կարող դառնալ, սակայն կարող են սրացնել արդեն իսկ առկա հիվանդության ընթացքը։ Հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերը, չօգտվել ուրիշի սպասքից, չծխել, չօգտագործել անորակ ալկոհոլային խմիչքներ, խուսափել սփրեսային իրավիճակներից և այլն։

3․ Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում։

Վիտամինները օրգանական  կարևոր կենսաբանական նշանակություն ունեցող միացություններ են։ Վիտամինները բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութերի։ Դրանք ընդունված է նշանակել  լատինական տառերով։ Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը և բարձրացնում են դիմադրողականությունը։ Դրանք նպաստում են բջիջների բնականոն աճին և օրգանիզմի զարգացմանը։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։

4․ Վիտամինների թերֆունկցիայից առաջացած հիվանդություններ, դրանց ախտանիշները։

Միատեսակ սնվելիս, կամ  վիտամինազուրկ սնունդ ընդունելիս կարող է առաջանալ  թերվիտամինություն։  Վիտամինների պահանջարկը օրգանիզմում մեծանում է ծանր աշխատանքի, հղիության և վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Վիտամինների պակասը կարող է լինել արտածին կամ  ներծին։ Արտածինը կապված է սխալ սննդակազմի հետ, իսկ ներծինը՝ վիտամինների ներծծման և սինթեզի խանգարմամբ, ինչպես նաև նյութափոխանակության պրոցեսի խանգարմամբ։

5․ Մարսողական գեղձերը և դրանց ֆունկցիան։

Մարսողական գեղձերն են՝ թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթում գտնվող մանր գեղձերը: Մարսողական գեղձերը սննդի փոքր, անլուծելի մասնիկները  քայքայում են փոքր ջրալույծ մասնիկների։ Սնունդը սկսում է մարսվել բերանի խոռոչից՝ սկսած այն պահից, երբ այն մանրացվում է և ենթարկվում է թքի ազդեծության, ապա ստամոքսում ենթարկվում է ստամոքսահյութի ազդեծության։ Այնուհետև տասներկումատնյա աղիքում այդ զանգվածը ենթարկվում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի արտադրած լեզու և ֆերմենտների ազդեծության։ Բարակ աղիքում շարունակվում  է մարսողությունը, որի ընթացքում օրգանիզմի կողմից յուրացվում են օգտակար նյութերը, իսկ ավելցուկը հեռացվում է ուղիղ աղիքից դուրս գալով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s