Հավասարություն հասարակագիտության մեջ անվանում են մարդկանց խմբերի իրավունքների անհավասարության և հավասարության հետ կապված թեման։ Հավասարությունը հարաբերական բան է։ Կախված է, թե ոնց դիտարկենք։ Օրինակ, կարող են լինել աղքատների և հարուստների, կամ խելացիների և անխելքների անհավասարություններ։ Կախված է, թե որ կողմից դիտարկենք։ Անհավասարությունը չնայած շատ դեպքերում օգուտ չի տալիս, սակայն դրա շնորհիվ մարդիկ իրենց առաջ նպատակ են դնում և ձգտում հասնել դրան, և դրա շնորհիվ հայտնվում են նոր հայտնագործություններ։ Այդպիսով զարգացումը հենց այնպես կանգ չի առնում։ Հենց անհավասարությունն է պատճառ դառնում նմանատիպ զարգացումներից շատերի համար, որովհետև նպատակ դնելը և դրան ձգտելը նաև օգնում է ավելի բարձր մակարդակի հասնել, սակայն պետք է նաև հաշվի առնենք, որ լավագույն մասնագետները ավելի բարձր պաշտոնի համար չեն մասնագիտացել, այսինքն անհավասարությունը պետք է գործածել չափի մեջ, և անհավասարության համար պետք չէ իրար վնաս պատճառել։