Փետրվար ամսվա ամփոփում

1․ Գրել սրտի կառուցվածքը և  ֆունկցիան։

Սիրտը գտնվում է կրծքավանդակում, հիմնականում թեքված է դեպի ձախ։ Սիրտը ապահովում է արյան շրջանառությունը օրգանիզմով։ Սրտի աշխատանքը կարելի է արագացնել կամ դանդաղեցնել, ավելի ակտիվ կամ լարված լինելով, և ավելի հանգիստ լինելով։ Սիրտը կազմված է նախասրտերից և խոշոր անոթներից (վերին և ստորին սիներակներից, աորտայից և թոքային զարերակացողունից)։ Հասուն մարդու մոտ այն կշռում է 200-300գր․։ Սրտի աշխատանքը կազմված է 3 փուլից՝ կծկում, թուլացում, դադար։

2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում արյան և ավշային շրջանառությունը։

Արյունատար համակարգը տարածված է ողջ օրգանիզմում, այն կազմված է զարկերակներից, երակներից և մազանոթներից։ Սրտից արյունը դուրս տանող անոթները կոչվում են զարկերակներ։ Սիրտն իր կծկումներով կայուն ճնշում է ապահովում անոթներում։ Արյունը կազմված է պլազմայից, էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից։ Արյունը դուրս գալով սրտից երկու շրջան է կատարում՝ փոքր, դեպի վեր և մեծ, դեպի ներքև։ Արյան շրջանառությունը ապահովում է օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը, հագեցնում է օրգանները թթվածնով, տեղափոխում է հակամարմիններ, իմունային ակտիվ բջիջներ և էնդոկրին գեղձերի արտադրած հորմոններ, որոնք ապահովում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանք։

Ավշային համակարգը  նույնպես մտնում է սիրտանոթային համակարգի մեջ։ Այն կազմված է մանր, միջին և խոշոր անոթներից, որոնք տեղակայված են գրեթե բոլոր օրգաններում, օրգաններից դուրս նույնպես կան մակերեսային ավշային անոթներ։ Դրանք կատարում են արյունաստեղծման, հեղուկաքաշման, պաշտպանական և այլ ֆունկցիաներ։

3․ Սրտամկանի ինֆարկտ։

Սրտամկանի ինֆարկտ է կոչվում այն վիճակը, երբ սրտի որևէ հատվածում արյան հոսքը դադարում, կամ  նվազում է, և առաջանում է սրտամկանի վնասվածք։ Ինֆարկտի ախտանիշերից է ցավ կրծքավանդակի շրջանում, որը հաճախ կարող է տարածվել դեպի ուսը, ձեռքը, մեջքը և կարող է տևել մի քանի րոպե և ավել։ Կարող է առաջանալ, սրտխառնոց, թուլություն, շնչարգելություն և սառը քրտինք։

4․ Գլխուղեղի կատված։

Գլխուղեղի կատվածն առաջանում է ուղեղում արյան շրջանառության խաթարման արդյունքում։ Արդյունքում ուղեղի հյուսվածքի վնասվածք է առաջանում, որի հետևանքով թուլանում, կամ ամբողջությամբ խանգարվում են օրգանիզմի շարժողական, զգայական, կամ ճանաչողական ֆունկցիաները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s