Գիտելիքների ստուգում

Ստուգում ենք գիտելիքները:

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Որոշիչներն ըստ օրինակի դարձնում ենք բացահայտիչ, կետադրում, որտեղ կարիքը կա:
    • Հովհաննես Թումանյանը՝ մեծատաղանդ գրողը, նաև ազգի անձնվեր զավակ էր:
    • Թաթուլի՝ քաջ մարտիկի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:
    • Որպես ժողովրդի մտքի զարդը՝ հեքիաթն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:
    • Որպես Փարվանա գեղեցկուհին՝ արքայադուստրն էլ էր տանջվում սպասման կսկիծից:
    • Գրքով՝ հոգու սփոփանքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:
  2. Կետադրում ենք նախադասությունները:
    • Նա՝ որպես հմուտ ոսկերիչ, անմիջապես մտքում գծագրեց զարդը քարերով եզերված:
    • Ձմռան հոգի ու մարմին տանջողը՝ ցուրտը, ձյան սիրահարներին՝ ճարպիկ փոքրիկներին, չէր խանգարում վայելել օրը:
    • Խանութի՝ Մոսկվայից բերված գրքերը, շարված էին ներքևի հարկում փայտե դարակներին:
    • Իբրև մարդ՝ նա փայլում էր, իբրև արտիստ՝ զիջում մյուսներին:
    • Երեկոյան իմ գալուց հետո, ներս մտավ դատավորը՝ Լևոնը:
  3. Հանում ենք ենթակաները, ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

Հին — որոշիչ

աշխարհքը — որոշյալ

ամեն -որոշիչ

օր — որոշյալ

Հազար — որոշիչ

մարդ — երնթակա, որոշյալ

մըտնում — ստորոգյալ

նոր — որոշիչ

Հազար տարվան — որոշիչ

փորձն -որոշյալ

գործ — որոշյալ

Ըսկըսվում է — ստորոգյալ

ամեն — որոշիչ

օր — ենթակա

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

մահ — ենթակա

կա — ստորոգյալ

իմ — հատկացուցիչ

Թափուր -որոշիչ

գահ — ենթակա

կա — ստորոգյալ

իմ — հատկացուցիչ

դու էլ — ենթակա

մահացու — ստորոգյալ

Մահի — հատկացուցիչ

ահ — ենթակա

կա — ստորոգյալ

իմ — հատկացուցիչ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Լինե՜ր — ստորոգյալ

հեռու մի — որոշիչ

անկյուն — ենթակա

Լինե՜ր — ստորոգյալ

մանկան արդար -որոշիչ

քուն — ենթակա

Երազի — ենթակա

մեջ — ստորոգյալ

երջանիկ — որոշիչ

Հաշտ ու խաղաղ — որոշիչ

մարդկություն — որոշյալ

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

սիրտ — ենթակա

ցավով — որոշիչ

լցվեց — ստորոգյալ

մեր — հատկացուցիչ

Ցավոտ — որոշիչ

սըրտով — որոշյալ

աշխարհ — ենթակա

լցվեց — ստորոգյալ

մեր — հատկացուցիչ

Ցավոտ — որոշիչ

աշխարհքն — ենթակա, որոշյալ

լցվեց -ստորոգյալ

Իմ — հատկացուցիչ

սիրտը — հատկացյալ, ենթակա

բաց — ստորոգյալ

իմ — հատկացուցիչ

սիրտը — հատկացյալ

մեծ — որոշիչ

մեր — հատկացուցիչ

դարում — հատկացյալ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s