Ջոնաթան Լիվինգսթոն ճայը — վիպակի գլխավոր մտքերից մեկն այն է, որ ոչինչ չի կարող սահմանափակել քեզ, ուրիշ խոսքով ասված <<չեմ կարող>> հասկացություն գույություն չունի, պարզապես պետք է փորձել այնքան ժամանակ մինչև ստացվի։ Ջոնաթանի գնալուց առաջ Ֆլեթչերն ասում է, որ կգա Ջոնաթանի մոտ և կսովորեցնի մի-քանի թռիչքաձև։ Դա նշանակում է, որ Ֆլեթչերն արդեն հասել էր իր անսահմանությանը, և սահման չէր տեսնում Ջոնաթանին սովորեցնելու համար։ Այստեղ նաև երևումում է, թէ ինչպես է այդ գիտելիքը զարգանալով անցնում ուսուցչից-ուսուցչի, և ոնց է ի վերջո աշակերտը դառնում ուսուցիչ։
- Ինչ եմ ընթերցել այս օրերին
- Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
Ես ընտրել եմ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» վիպակը։ Երբ ցուցակում տեսա արդեն ծանոթ վերնագրով այս վիպակը, ցանկացա կարդալ հենց սա։
-
- Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
Ինձ տպավորեց այն պահը երբ Ջոնաթանը փորձում էր հաղթահարել իր մոտ չստացվող արագությունը, և երբ Չիանգը սկսեց իրեն դասեր տալ, այդ պահը ես նմանեցրի «Քունգ ֆու պանդա» մուլտֆիլիմի պարապմունքներին։ Ամենամեծ տպավորություններից մեկն առաջանում էր, երբ համեմատում էի Ջոնաթանի սկզբնական և վերջում հասած բարձրունքները։
-
- Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
Ինձ համար ամենասիրելին դարձավ այն միտքը որտեղ ասվում է, որ նպատակին հասնելու սահման չկա, և բարձր տեղից հեռուներն են երևում։
-
- Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով: