- Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
- Քո աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
- Միշտ հիշում է իմ խոսքը:
- Լողավազանի ջուրը բարձրացել էր ձնհալից:
- Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
- Երևանի փողոցները լայն էին և ուղիղ:
- Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
- Գետի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
- Սիրով կարդում էր իմ բանաստեղծությունները:
- Այսօրվա երեկոն շատ խաղաղ էր:
- Իմ խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
- Հրամանատարի հրամանները շատ արագ էին կատարվում:
- Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
- Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում, մի հետաքրքիր փաստ կա:
- Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
- Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
- Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
- Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր: