- Գրել 10 հետաքրքիր փաստ մարդու կմախքի մասին։
1․ Չափահաս մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկորից, իսկ երեխայինը 300ոսկորից։
2․ Ամեն հինգերորդ մարդու մոտ կմախքի ոսկորների քանակը խախտված է։
3․ Ամեն քսաներրորդ մարդու մոտ կան ավելորդ ողեր։
4․ Ամենակարճ ոսկորն է՝ ականջի ոսկորը։
5․ Երիտասարդ տարիքում ոսկորների բաղադրության մեջ ավելի շատ օրգանական նյութեր են, իսկ ծերերի մոտ անօրգանական։
6․ Մարդու ոսկորները պողպատից պինդ են, սակայն շատ թեթև։
7․ Կմախքի ոսկորները աննդհատ թարմանում են։
8․ Յոթ տարին մեկ կմախքի բջիջները ամբողջովին փոխարինված են լինում նորերով, այսինքն յոթ տարին մեր նոր կմախք է առաջանում։
9․ Ոսկորների իրական գույնը մաքուր սպիտակ չէ, իրականում թեթև շագանակագույն երանգ ունեն։
10․ Ամենափխրուն ոսկորները կողոսկրերն են։
- Ի՞նչ է իրենից ներկայացնում ողնուղեղը, գրել հետաքրքիր փաստեր ողնուղեղի մասին։
Ողնուղեղը դադարում է աճել 5 տարեկան հասակում։ Բոլոր կաթնասունների մոտ, այդ թվում և մարդու, ողները յոթն են։
Օրգանիզմի բոլոր մասերի հետ ողնուղեղը կապնվում է 13,5 միլիոն նեյրոններով։
Ողնուղեղը նույնպես մտածում է, ավելի ճիշտ այն պատասխանատու է մեր անգիտակցաբար արվող շարժումների և ռեակցիաների համար։ Օրինակ մենք չենք մտածում թե ինչպես ենք քայլում, կամ, երբ ձեռքը դիպչում է տաք բանի, այն արագ ետ ենք քաշում, կամ թարթում ենք աչքերը և այլն։
Ողնուղեղի վնասվածք ունեցող մարդիկ դժվարություններ ունեն քրտնարտադրության հետ։ Դրա համար էլ շոգ եղանակին, նրանք աշխատում են ստվերում լինել։ Ինչպես նաև նարնց մոտ նկատվում է մազաթափություն մարմնի վրա։ Նարնք նույնիսկ չեն կարողանում հազալ, քանի որ նրանց կրծքավանդակի մկանները ինչ որ չափով պարալիզացված են։
Ողնուղեղը շատ լավ է ընկալում երաժշտական իմպուլսները, դրա շնորհիվ է մարդ կարողանում պարել։
- Գրել 10 հետաքրքիր փաստ սրտի մասին։
1․ Յուրաքանչյուր մարդու սիրտը իր բռնցքի չափ է։
2․ Հասուն մարդու սիրտը համարյա 300 գրամ է։
3․ Կնոջ սիրտը բաբախում է ավելի արագ, քան տղամարդունը։
4․ Հասուն մարդու սիրտը րոպեում բաբախում է 60-85 անգամ։ Որքան փոքր է մարդը, այնքան արագ է այն բաբախում։
5․ Սրտի լավ աշխատանքի համար շատ կարևոր է լավ տրամադրությունը։
6․ 5 րոպեում սիրտը մղում է մոտ 5 լ․ արյուն։
7․ Պարապած սիրտը ընդունակ է ավելի հզոր կծկումների և կարող է աշխատել խնայողաբար։
8․ Սիրտը հանգստանում է կծկումների միջև ընկած ժամանակահատվածներում։
9․ Վատ էկոլոգիան ազդում է սրտի աշխատանքի վար։
10․ Ամբողջ օրգանիզմի արյան շրջանառությունը տևում է մոտ 23-24 վայրկյան։
- Գրել մի քանի հետաքրքիր փաստ գլխուղեղի մասին։
Մեր հիշողության ծավալը անսահմանափակ է։
Գլխուղեղն արտադրում է այնքան հոսանք, որքանը կբավականացնի էլեկտրական լամպ վառելու համար։
Գլխուղեղը ցավ չի զգում։
Գլխուղեղը ավելի ակտիվ է գործում, երբ մենք քնած ենք։
Գլխուղեղը 60% -ով կազմված է ճարպից։