Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում.
- Այս աշնանից մնացածը
- Ձմեռ կգա…
- Թե ձյունը մաքրեր աշնան հետքերը…
- Հրաժեշտ աշնանը
- այլ
Ձմեռային շուչ
— Շուտով ձմեռ կգա, և աշնանային տրամադրությունը կփոխակերպվի ձմեռայինով։ Չնայած ո՛չ այդքան կտրուկ, որովհերև միշտ աշնան վերջը շատ նման է ձմեռվա սկզբին, իսկ սկիզբը ամառվա վերջին․ դա բնության օրենք է՝ ոչինչ կտրուկ չի լինում։ Ամեն մեկի մոտ ձմեռային, աշնանային, և տարվա մնացած եղանակների տրամադրությունները տարբեր էն՝ կախված նրանից, թե ինչ միջավայրում է գտնվում տվյալ մարդը և ինչով է սովորաբար զբաղվում տվյալ տարվա եղանակի ընթացքում, — ասաց նա։
— Իսկ ես մտածեցի, իսկ ինչպիսի՞ն կլինի ձմեռվա տրամադրությունը, եթե ամեն տարի մի ուրիշ ձև անցկացնեմ ժամանակը․․․․
— Չէ՛, ոնց որ թե հավաքական տրամադրություն չի ստացվում, ավելի շատ ձմեռվա մեջ տեսնում եմ ինձ և ձմեռվա գույները, որոնցում տեսնում եմ ինձ և իմ ամենախոր հիշողությունները․․․