Զաբուղոնը միամիտ, բայց բարի մարդ էր, նայած ում համար։ Նա գողությանը նայում էր, որպես արվեստ, և ամեն ինչ անում էր իր կնոջ համար։ Բնակիչներն էլ կարծում էին, որ նա գողանում է մեծ համբավի համար։ Այստեղ կա մի դրվագ, որն ինձ հիշեցնում է «Գորտը» ստեղծագործությունը։ Երկու ստեղծագործություններում էլ իրադարձությունները դիտարկվում են երկկողմանի․ «Գորտը» ստեղծագործության մեջ մե՛կ օձի տեսանկյունից, մե՛կ գորտերի, իսկ «Զաբուղոն» ստեղծագործության մեջ դիտարկում էնք Զաբուղոնի կողմից, մեկ էլ գյուղացիների։ Զաբուղոնը Ամեն ինչ անում էր Վասիլիկի համար։ Դա ամենաշատը երևում է վերջում, երբ Զաբուղոնը իմանալով, որ Վասիլիկն իրեն չի սիրում, գնում և հանձնվում է բանտ։ Այդտեղ արտահայտիչ երևում է, որ Զաբուղոնը ամեն ինչ Անում էր Վասիլիկի համար, և գողանում էր նու՛յնպես Վասիլիկի համար։ Վասիլիկի բնավորության մեջ հենց սկզբից նկատվում են բացասական գծերը, սակայն ամենալավ օրինակը այն է, որ Վասիլիսը հրաժարվում է Զաբուղոնից, որովհետև իրեն այդպես դուր չի գալիս, որովհետև ոչ ոք իր ունեցածով չի հիանա։ Այսինքն Նա Զաբուղոնին չէր սիրում։ Նաև արժի ուշադրություն դարձնել վեց և երեք թվերին։ Զաբուղոնը երրորդ տարում արեց վեցերորդ բանտից փախչելու հաջող փորձը։ Երեք թիվը կարելի է հանդիպել շատ գրքերում, և հիմնականում միշտ երրորդ անգամ է հերոսի մոտ ստացվում իր նպատակին հասնելը։ Օրինակ՝ Սասնա ծռերում այդպիսի դեպք կարելի է հանդիպել, երբ Ձենով Օհանը երեք անգամ երազ է տեսնում, որտեղ Մսրա աստղը կուլ է տալիս Սասնա աստղին, և ամեն անգամ իր կինը՝ Սառան, իրեն քնեցնում է, սակայն երրորդ անգամ Ձենով Օհանը վերջնականորեն արթնանում է։ Իսկ վեց թիվը կարելի է շատ հանդիպել <<Փոքրիկ Իշխան>> ստեղծագործության մեջ։ Վերադառնալով «Զաբուղոն» ստեղծագործությանը, հարկ է նշել, որ հետաքրքիր է նաև գյուղացիների կարծիքը Զաբուղոնի մասի։ Արդյո՛ք նրանք չէին սիրում Զաբուղոնին, իսկ գուցե հակառակը։ Այդ հակասական կարծիքը ի հայտ է գալիս այն պահին, երբ գյուղացիները Զաբուղոնին հերոս են կոչում։ Իմ կարծիքով նրանց սկզբում դուր չէր գալիս այդ ամենը, սակայն ժամանակի ընթացքում նույնիսկ չար կերպարը կարող է դառնալ հարազատ, ավելի ճիշտ՝ «մերը»։