Կազմում ենք նախադասություններ, որոնցում ստորոգյալը կլինի.
- պարզ
Երկինքը ամպել է։
- բաղադրյալ՝ գոյական ստորոգելիով,
Սա լավ գիրք է։
- բաղադրյալ՝ ածական ստորոգելիով,
Անտառը շատ գեղեցիկ է։
- բաղադրյալ՝ դերանուն ստորոգելիով,
Այս պատմվածքը այսքանն է:
- բաղադրյալ՝ թվական ստորոգելիով,
Հիմա ժամը գիշերվա ինն է։
- բաղադրյալ՝ դերբայ ստորոգելիով:
Իմ սիրելի զբաղմունքը նկարելն է։