Ստախոսությունն իմ ընթերցած ստեղծագործություններում հիմնականում նկատվում է «չար» կերպարների մոտ, այնտեղ, որտեղ մի կերպարը խանգառում է մյուս կերպարին՝ նպատակին հասնելուն։ Չնայած ես այդ խանգարում կերպարներին չեմ անվանի չար, որովհետև նրանք ուղղորդում են հերոսին դեպի այն ճանապարհը, որի վերջում հերոսը հաղթում է։ Այդպես տեղի է ունենում հեքիաթների մեծամասնության մեջ։ Սակայն իրականում՝ նույնպես, չարերը այդքան չար չեն, որովհետև գոյություն ունի պատճառ, որից կերպարի մոտ մտավոր կոնֆլիկտ է առաջացել մեկ կամ ավել հերոսների հետ։ Կան ստի տեսակներ, կան մարդիկ, ովքեր ստում են ծիծաղելու համար, որոշները նպատակին հասնելու համար, որոշներն էլ՝ ուրիշին վատություն պատճառելու համար։ Ինչքան մարդը շատ է ստում, այնքան իր համար սուտը մեծ նշանակություն չունի, իսկ ինչքան քիչ է ստում, այնքան ստելիս ավելի անվստահ է լինում։ Սուտը կարող է ոչ միայն վնաս պատճառել, այլ նաև օգնել, կամ նույնիսկ փրկել։ Սուտ կարելի է հանդիպել նաև էպոսում, երբ Մսրա Մելիքը Սասունցի Դավիթին ասում է, — Նստի՛ր հաց կեր, հանգստացիր, նոր կկռվենք։ Սպիտակ սուտ ստեղծագործությունում թվում է ստի երկու տեսակ՝ կարմիր, որը ընդունված է ասել Ճապոնիայում, և սպիտակ, որը ընդունված է օգտագործել Անգլիայում։ Կարմիր սուտ նշանակում է սուտ, որի արդյունքում ուրիշին է վնաս հասնում, իսկ սպիտակ սուտը ոչ մեկին վնաս չի տալիս։ Ստի լավագույն օրինակներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի «Սուտասան»ն է։ «Սուտասան» հեքիաթում թագավորը հայտարարում է․ — Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, նրան թագավորությանս կեսը կտամ։ ԵՎ նրա մոտ հերթով եկան երեք մարդ։ Առաջինն ասաց, որ նա երկնքի աստղերը խառնել է։ Իսկ թագավորը պատասխանեց, որ իր հայրն էլ մի դագանակ ուներ, որը արևից էր վառում։ Երկրորդ մարդն ասաց, որ ամպերը կարկատելու էր գնացել, իսկ թագավորը պատասխանեց, թե լավ չեր կարկատել, այսօր երկնքից անձրև էր եկել։
Երրորդ մարդն ասաց․
— Դու ինձ ոսկի ես պարտք։
Իսկ թագավորը խառնված ասաց․
-Չէ՛, սուտ է։
Մարդն ասաց․
-Դե ուրեմն թագավորությանդ կեսը տուր։
Թագավորը ավելի շատ խառնվեց, և հասկացավ որ այս մարդուց պրծում չկա, ու մարդուն տվեց ոսկին։
Այս հեքիաթում ստի հրաշալի օրինակներ կան։ Ե՛րբ սուտը օգուտի համար են օգտագործում՝ ե՛րբ սուտը օգուտ չի տալիս և ե՛րբ սուտը վնաս է տալիս ստողին։ Թագավորը նույնպես ստախոսությանբ էր զբաղվում, որովհետև նա չէր հավատում, մարդկանց ասածներին, բայց ստում էր, որ թագավորության կեսը չտա։