ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ 17-18րդ դդ-ում

17րդ դարի երկրորդ կեսում ձևավորվեց ազատագրական պայքարի գաղափարախոսությանը։ Դրա համար կար երկու հիմնական նախադրյալ` ներքին և արտաքին։

Ներքինը՝ հայ բնակչության ինքնագիտակցության  զգացումն էր, որը պայմանավորված էր դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտությամբ։ Անտանելի էր դառնում օտար երկրների ճնշումը, քանզի աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները։ Միարժամանակ հայ Ժողովրդի մեջ զարգանում էր առևտրաարհեստավորական խավը, որը փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը` հովանավորելով հոգևոր–մշակութային տարբեր ձեռնարկումներ։ Հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը։

Արտաքին գործոնների մեջ է մտնում Հայաստանը նվաճած Օսմանյան կայսրության և Իրանի համեմատական թուլացման գործընթացը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան պետությունը, առավել հզորանալով պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Կարևոր հանգամանք էր օսմանյան տիրապետության դեմ պայքարի ընթացքում հայ ժողովրդի հետ նաև հույների, ասորիների, վրացիների, քրդերի, եզդիների համատեղ հանդես գալու պատրաստակամությունը և խոստումը։ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում թուրքական լծի դեմ համատեղ հանդես գալու համար համախմբելու օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդներին։ Հայաստանի ազատագրական ծրագրերի ու բանակցությունների ակտիվ մասնակիցներից էր հայազգի վաճառական Մահտեսի Շահմուրադը։ Նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, թե հայերը հույների հետ պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։  Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որը նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս։ Արիստակես վարդապետը Հռոմի պապին գրած հայերեն նամակում առաջարկում էր իր ծառայությունները` պատրաստելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում։

Քաղաքական իրադրության փոփոխությունները, սակայն, նպաստավոր չեղան Հայաստանի ազատագրման ծրագրերիՀակոբ_Դ_Ջուղայեցի իրականացման համար, իսկ Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական ուժերը ստիպված էին հույսեր կապել հակաթուրքական այլ երկրների` Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ։ Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկման առարկա էր ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արևելյան Հայաստանի գործիչների համար: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը։ Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ։ Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները։ Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը։ Այդ նպատակով կազմված պատվիրակությունը հասնում է Կոստանդնուպոլիս` Եվրոպա անցնելու նպատակով։ Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ Հակոբ Ջուղայեցին մահանում է, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակության անդամներից մեկը՝ մեկնած 20–ամյա Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր, որոշում է շարունակել ճանապաչհը։

Հայաստանի ազատագրության Իսրայել Օրու ծրագրերը։

Israel_OryԻսրայել Օրին Կոստանդնուպոլսից ուղևորվում է Իտալիա, իսկ այնտեղից անցնում Ֆրանսիա։ Ֆրանսիայում նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա։ Այստեղ կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները։ Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել։ Օրին վերադառնում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք։ Սյունիքի մելիքների աջակցությամբ 1699թ. Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ։ Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Անգեղակոթի գաղտնի ժողովը Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը և հավաստիացնում, թե Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար իրենք պատրաստ են անմիջապես զինված ապստամբություն բարձրացնել։ Ռազմական օգնության դիմաց մելիքները խոստանում էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։ Վերադառնալով Եվրոպա` Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին, որը հայտնի է «Պֆալցյան ծրագիր» անվանումով։ Ծրագիրը բաղկացած էր 36 կետից։ Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին Հայաստանից պարսիկներին վտարելու համար։ Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա` նրանց համաձայնությունը ևս ստանալու համար։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր։ Իսրայել Օրին համոզվեց, որ այդ պահին Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար հնարավոր դաշնակից կարող է լինել Ռուսաստանը։

Օրին Ռուսաստանում։

1701թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I-ին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25–հազարանոց բանակ, որի մի մասը` 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը։ Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին։ Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն, թե կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Միաժամանակ, Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով, Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի կոչում: Իսրայել Օրին, սակայն, գնաց նախ Եվրոպա և Հռոմի պապից ևս ստացավ պարսից շահին ուղղված նամակ, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ։ 1708թ. Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, ապա եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Այսրկովկաս։ Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Այսրկովկասում մեծ տպավորություն գործեց։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանը։ Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան–Ջալալյանը վերադարձավ Արցախ։ Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարում։ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա, մարտական շունչ հաղորդեց քաղաքական բանակցություններին։

Ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանում ու Անդրկովկասում 18–րդ դարի սկզբին։

18րդ դարի առաջին երկու տասնամյակներին Պարսկաստանում դրությունը շարունակում էր վատթարանալ։ Պարսկական լծի տակ գտնվող ժողովուրդները, այդ թվում և հայերը, հարմար առիթի էին սպասում՝ թոթափելու պարսից տիրապետությունը։ Աֆղաններին հաջողվեց 1722թ.-ին պաշարել և գրավել Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը։ Ռուսաստանը որոշեց օգտագործել հարմար առիթը և գրավել Կասպից ծովի արևմտյան և հարավային տարածքները։ Պետրոս I–ը այդ մասին տեղեկացրեց Վրաստանի թագավոր Վախթանգ VI–ին և խոստացավ օգնել նաև Վրաստանին։ Վախթանգը իր հերթին այդ մասին տեղեկացրեց նաև Արցախի հայ մելիքներին, որոնք  չէինկարողանտարբերմնալ։Արցախումմելիքներիկողմիցհավաքվելէրավելիքանտասներկուհազարանոցզորք։

Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի կոչով մոտ 10-հազարանոց միացյալ բանակ գնաց Գանձակի հարավային կողմում գտնվող Չոլակ հայկական ուխտավայրը։ Նրանք Վախթանգ VI–ի բանակի հետ սպասելու էին Պետրոս I–ի զորքերի ժամանելուն։

Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով` Արցախի հայ բնակչությունը պատրաստ էր լիովին թոթափել օտարի լուծը։ Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ (սղնախներ), որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները։ Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։

Մոտ երկու ամիս սպասելուց հետո` նույն թվականի աշնանը, լուր ստացվեց Պետրոս I–ի` Դերբենդից վերադառնալու և արշավանքը հետաձգելու մասին։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայկական ուժերը, տուն դառնալով, ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։

Թուրքական զորքերի ներխուժումն Անդրկովկաս։

Պարսկական պետության թուլացումից փորձեց օգտվել նաև Թուրքիան։ Աֆղանների կողմից Սպահանի գրավումը և ռուսների Այսրկովկաս արշավելը ևս հարմար առիթ էին նաև Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար։ Թուրքիան անհանգստացած էր Հայաստանում ազատագրական պայքարի ծավալմամբ և նպատակ ուներ ճնշելու հայ և վրաց ժողովուրդների ազատագրական ժումները։ Միաժամանակ նա ձգտում էր խոչընդոտել Այսրկովկասում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և անմիջապես ձեռնամուխ եղավ նվաճելու Պարսկաստանի արևմտյան նահանգներն ու Այսրկովկասը։ 1723թ. հունիսին թուրքական բանակը ներխուժում է Թիֆլիս, գրավում քաղաքը և շարժվում դեպի Գանձակ։ Վախթանգ 6–րդը հեռանում է Թիֆլիսից և մեծ շքախմբով անցնում է Ռուսաստան։ Այսրկովկասի ու Պարսկաստանի համար պայքարի ելած Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը կարող էր վերաճել ռուս–թուրքական նոր պատերազմի, որից, սակայն, երկուստեք փորձում են խուսափել։ Երկար բանակցություններից և փոխադարձ մեղադրանքներից հետո նրանք, ի վերջո, 1724թ. հունիսի 12–ին Կ. Պոլսում կնքում են պայմանագիր, որը պետք է կարգավորեր նրանց հարաբերությունները։ Այդ պայմանագրի համաձայն օսմանյան Թուրքիան ճանաչել էր մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին, իսկ ռուսական կողմը Թուրքիայի տնօրինությանն էր թողել Շամախիից արևմուտք ընկած երկրամասերը։ Ռուսական հրամանատարությունը, որ ստանձնած պարտավորությունների համաձայն այլևս չէր կարող օգնության գալ հայ ազատագրական ուժերին, ցարին ուղղած զեկուցագրերում միայն զարմանք էր արտահայտում Արցախի հայ մարտիկների սխրագործությունների ու տոկունության մասին: Պայմանագրի կնքումը ավելի ազատեց օսմանյան Թուրքիայի ձեռքերը` Այսրկովկասում լայնաճակատ հարձակման անցնելու համար։ Երևանի հերոսական պաշտպանությունը։ 1724թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ և սկսում գրավել ու կողոպտել հայկական գյուղերը։ Թշնամուն 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները։ Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի։ Թուրքական զորքը նույն թվականի հունիսին պաշարում է Երևան քաղաքը։ Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում ինչպես քաղաքի, այնպես էլ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը։ Երևանը վերածվում է ռազմական ճամբարի։ Քաղաքը պաշտպանող հայկական ուժերը բաժանված էին ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր տեղամասն ու հրամանատարը։ Հակառակորդի գրոհներն ավարտվում էին անհաջողությամբ։ Հայերը հեԵրևանը 17-րդ դարում (ըստ Տավերնիեի) 15 րոսաբար դիմադրում էին հակառակորդի հարձակումներին և նրան մեծ կորուստներ պատճառում։ Երևանի պաշտպանությունը տևեց մոտ երեք ամիս։ Քաղաքն այլևս չէր կարող դիմանալ պաշարմանը, որովհետև սպառվում էին պարենը և զինամթերքը։ Երևանի խանը ստիպված համաձայնում է բանակցություններ վարել թուրքերի հետ։ 1724թ. սեպտեմբերի 26–ին պաշարված քաղաքն անձնատուր եղավ։ Երևանի գրավման համար թուրքական բանակը կորցրեց ավելի քան 20 հազար զինվոր։ Երևանի պաշտպանությունը կասեցրեց թուրքերի սրընթաց առաջխաղացումը դեպի Սյունիք և Արցախ։ Շարժման ծավալումը Արցախում։ Թուրքական զորքերն առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին Արցախում։ 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ կատարեցին նաև պարսկական իշխանություններին։ Արցախի մելիքությունները վճռականությամբ պատրաստ էին դիմագրավել օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին։ Հայոց պայքարին օժանդակելու ռուսական խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը։ Դա ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցան ամենուրեք, բարձրացան հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը։ 16 Անհաջողության է մատնվում Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը։ 1726թ. Շուշին գրավելու օսմանյան բանակի համառ գրոհները, հանդիպելով հայերի դիմադրությանը, անհաջողության մատնվեցին։ Ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված վերադառնում են Գանձակ։ Կրած պարտություններից հետո թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը։ Թուրքական բանակին, սակայն, չհաջողվեց կայուն դիրքեր գրավել Արցախում։ 1729–1731թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը։ Հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակում էր ազատագրական պայքարը` փորձելով թույլ չտալ թշնամուն տևական հաստատվել Արցախում։ Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ։ Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s