Ներկայացնել 18-րդ դարի ազատագրական պայքարի հետաքրքիր և առավել կարևոր դրվագները:
1726թ. Շուշին գրավելու օսմանյան բանակի համառ գրոհները, հանդիպելով հայերի դիմադրությանը, անհաջողության մատնվեցին։ Ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված վերադառնում են Գանձակ։ Կրած պարտություններից հետո թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը։ Թուրքական բանակին, սակայն, չհաջողվեց կայուն դիրքեր գրավել Արցախում։ 1729–1731թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը։ Հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակում էր ազատագրական պայքարը` փորձելով թույլ չտալ թշնամուն տևական հաստատվել Արցախում։ Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ։
18 – րդ դարի ազատագրական պայքարը ուներ նախադրյալներ։ Սկզբում
17րդ դարի երկրորդ կեսում ձևավորվեց ազատագրական պայքարի գաղափարախոսությանը։ Դրա համար կար երկու հիմնական նախադրյալ` ներքին և արտաքին։
Ներքինը՝ հայ բնակչության ինքնագիտակցության զգացումն էր, որը պայմանավորված էր դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտությամբ։ Անտանելի էր դառնում օտար երկրների ճնշումը, քանզի աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները։ Միարժամանակ հայ Ժողովրդի մեջ զարգանում էր առևտրաարհեստավորական խավը, որը փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը` հովանավորելով հոգևոր–մշակութային տարբեր ձեռնարկումներ։ Հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը։
Արտաքին գործոնների մեջ է մտնում Հայաստանը նվաճած Օսմանյան կայսրության և Իրանի համեմատական թուլացման գործընթացը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան պետությունը, առավել հզորանալով պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Կարևոր հանգամանք էր օսմանյան տիրապետության դեմ պայքարի ընթացքում հայ ժողովրդի հետ նաև հույների, ասորիների, վրացիների, քրդերի, եզդիների համատեղ հանդես գալու պատրաստակամությունը և խոստումը։ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում թուրքական լծի դեմ համատեղ հանդես գալու համար համախմբելու օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդներին։
Ո՞վքեր էին աչքի ընկնում ազատագրական պայքարի ընթացքում:
Մահտեսի Շահմուրադը, Հովհաննես Թութունջի վարդապետը, Արիստակես վարդապետը, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը, Իսրայել Օրին, Մինաս վարդապետ Տիգրանյանը, Եսայի Հասան–Ջալալյանը