Ինքնաստուգում 12․11․2021

Ներկայացրու նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները։

Նյարդային համակարգը բաղկացած է նյարդաթելերից և նյարդերից։ Նյարդային համակարգի շնորհիվ մենք զգում և շարժվում ենք։ Պարզ օրինակ՝ երբ մենք դիպչում ենք տաք առարկային նյարդաթելերով ինֆորմացիան ուղարկվում է ողնուղեղ, ապա այնտեղից ռեֆլեքսորեն նյարդաթելով հրաման է  ուղարկվում դեպի մկաններ, և մկանները ձեռքը ետ են քաշում։ Նյարդաին համակարգը տարածված է անբողջ օրգանիզմով։ Նյարդային համակարգի միավորը նեյրոնն է։ Նյարդային համակարգը հսկայական դեր ունի մարդու կյանքում։

Ինչ է իրենից ներկայացնում ռեֆլեկսը։

Ռեֆլեկսը մարմնի արած գործողությունն է անկախ գիտակցությունից։ Ռեֆլեկսը տեղի է ունենում ռեֆլեկսային աղեղի շնորհիվ։ Ռեֆլեքսները ունեն պայման և գործողություն։ Երբ ռեֆլեկսի պայմանը տեղի է ունենում  նյարդային համակարգով ինֆորմացիան հասնոմ է ռեֆլեկսային աղեղ։ Ապա ռեֆլեկսային աղեղից նիարդաթելերով ինֆորմացիա է գնում և մկանները կատարում են տվյալ ռեֆլեկսի գործողությունը։ Ռեֆլեկսներով նաև ստուգում են նիարդային համակարգը, խփելով ծնկին, կամ աչքին լույս պահելով։

Ներկայացրու ողնուղեղի կառուցվածքը և գործառույթը։

Ողնուղեղը գտնվում է ողնաշարի խողովակի մեջ։ Ողնուղեղից դուրս են գալիս են գալիս 31 զույգ նյարդեր։ Ողնուղեղի նյարդաթելերը մացած են մկաններին։ Ողնուղեղում է գտնվում ռեֆլեքսային վահանակը։ Ողնուղեղի երկարությունը հասնում է մինչև 45 սմ – ի, քաշը մինչև 30 գ։

Գրել տեսողական վերլուծիչի մասին կամ  ներկայացրու աչքի կառուցվածքը։

Աչքը բաղկացած է` ակնաթաղանթից, ծիածանաթաղանթից, բիբից, ակնաբյուրեղից, սպիտակուցային թաղանթից, ապակենման մարմնից և ցանցաթաղանթից։ Լույսն ակնաբյուրեղոմ թեքվում է, և ձևավորված վիճակում ընկնում է աչքի ետևի մասում, որտեղից նյարթաթելերով պատկերը գնում է գլխուղեղ։ Պատահում է հեռատեսություն և կարճատեսություն։ Դա կարող է առաջանալ երբ ակնաբյուրեղը դժվարանում է կարգավորել ֆոկուսային հեռավորությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s