Հայոց լեզու 24.09.2021 դասարանական աշխատ

Վերհիշում ենք դերանունները:

  1. Դերանունները խմբավորել՝ ըստ տեսակի (անձնական, ցուցական, որոշյալ, անորոշ, հարցական, հարաբերական, փոխադարձ, ժխտական):
    • Իրար, այս, ոչ ոք, ինքը, որքա՞ն, բոլորը, ինչ-որ, մենք, այդքան, երբ, ո՞ր, ոչ մեկը, միմյանց, այդպես, ինչպիսի, ով, ամեն մի, որևէ, դրանք, սա:
  2. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրել նա կամ ինքը դերանունները:
    • Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը նրա ստվերից էլ է վախենում:
    • Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
    • Որսորդն ին հրացանն էր թփի տակ թողել:
    • Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
    • Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
    • Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց իրեն կարծես թե նորից չհասկացան:
    • Գնչուն ասում էր, որ ինքն ամբողջ աշխարհում ման էր եկել:
    • Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
    • Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրենով հետաքրքրվողներին թող նա ասի, որ ինքը շուտով գալու է:
    • Երգչի մասին ասում էր, որ նա շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն էր եղել:
  3. Ընդգծված դերանունները փոխարինել համապատասխան հոդերով:
    • Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    • որսս իր ոտքով եկավ:
    • Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
    • ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
    • Ես ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
    • Քո սիրտը քար է:
    • Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
  4. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտնել և ուղղել:
    • Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն բարևում է: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
    • Տասնվեցերորդ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
    • Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
  5. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմել:
    • Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
  6. Տրված որոշյալ նախադասություններով նախադասություններ կազմել:
    • Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի, ամեն մեկը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s