Հայ ազատագրական պայքար

Հայ ազատագրական պայքար, շարժում՝ ուղղված օսմանյան լուծը թոթափելուն։ 17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով[1]։ Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում։ Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում։ Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին։ Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում։

Վերելքի նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազատության և անկախության վերականգնման համար հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույներիասորիներիվրացիների անգամ քրդերիեզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։ Կրետե կղզին թուրքերից պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին հաղորդել համաքրստոնեական բնույթ[2]։

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապիՌեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ Հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն աղերսվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոր Գ Ջուղայեցու անվան հետ։ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր։ Նա հատկապես նշանավոր էր որպես Հայաստանում և Հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ։ Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը բարձրացնելուն։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով նա Եվրոպա Է ուղարկում Ոսկան Երևանցուն, Մատթեոս Վանանդևցուն և ուրիշների, որոնք նաև հանձնարարականներ ունեին այնտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջ և միաժամանակ հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու դավանաբանական բանակցությունների համար։ Այդ դիտավորությամբ Ջուղայեցին նամակագրական կապ Է հաստատում Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1-ի հետ։ Դեռևս 1662 թվականին կաթողիկոսը Վենետիկ և Հռոմ Է ուղարկում Առաքել Բոկոտն (Բոպիկ) վարդապետին, որը բանակցություններ Է վարում պապական շրջանակների հետ։ Նորությունն այն էր, որ հատուկ քննարկվում է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Այդ նպատակով ժողովի կողմից ընտրված պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայոց կաթողիկոսը, 1677 թվականի հունիսին անցնում է Վրաստան և բանակցություններ վարում Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ։ Այստեղ մշակվում է հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր, որի համաձայն հայերր պետք է դիմեին Արևմուտքի, իսկ վրացիները՝ Ռուսաստանի օգնությանը։ Նշելի է, որ Հակոբ Գ-ն, չնայած այդ պայմանավորվածությանը, հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անդամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ 1678 թվականի դեկտեմբերին հայկական պատվիրակությունը ժամանում է Կ. Պոլիս, ուր կաթողիկոսը հանդիպումներ է ունենում արևմտահայ նշանավոր հասարակական գործիչների, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու և այլոց հետ։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին՝ Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետներից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրումը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Սորեսկին, կաթողիկոսին ուղղած պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում՝ վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։ Բայց պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվեց, որովհետև 1680 թվականի օգոստոսի 1-ին Հակոբ Դ-ն հանկարծամահ եղավ։ Պատվիրակության մյուս անդամները ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Հայ արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվեցին[3]։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s