Զինված պայքար Արցախում

՝

Արցախի ազատագրական պայքարը սկսվեց 1724-ին և տևեց մինչև1731 թ․-ը։ Այդ շարժումը գլխավորում էին Արցախ նահանգի մելիքությունները՝ Ջալալյանները, Դոփյանները, Պռոշյանները, Օրբելյանները ։ Շարժման նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան և երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդն էր Իսրայել Օրին։ Նա մեկնում է Ռուսական կայսրություն՝  օգնություն խնդրելու։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա[4]։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]։

Շահական Պարսկաստանի գահակալական կռիվներից ու ներքին անիշխանությունից օգտվելով՝ լեռնաբնակ լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի գյուղերն ու ամրոցները։ Կովկասցիների հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում են։ Կասպիական արշավանքի մասին իմանալով՝ նրանք կազմակերպում են հայոց ազատագրական շարժումը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից այստեղ են տեղափոխվում Ավան և Թարխան հարյուրապետները։

Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ։ Նա սերում էր Խաչենի հինավուրց ազնվական Հասան-Ջալալյան տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին՝ նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը՝ Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ և ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվում։

Արցախի տարածքում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ «սղնախներ», որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները։ Դրանցում տեղակայված կայազորը կարող էր վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։ Սղնախների կազմակերպումը մեծապես նպաստեց թուրքական արշավանքի դեմ պայքարին[6]։

1724 թվականին հայ ազատագրական ուժերը թուրքական արշավանքի դեմ համատեղ պայքարի նպատակով պայմանագիր կնքեցին նույնիսկ Գանձակի մուսուլման ղեկավարների հետ։ Հայ զորահրամանատարները թուրքական բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին։ Արցախի պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը։ Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին[7]։

Թուրքական հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1723 թվականին թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը, ապա նաև՝ Գանձակը։ Երեք ամսից ավելի տևած ինքնապաշտպանական կռիվներից հետո՝ թուրքական զորքերին տալով 20.000 զինվորի կորուստ՝ հանձնվում է 5000 բնակիչ ունեցող Երևանը[8]։ Գանձակի ղեկավարները, այդպիսով, անցնում են թշնամու կողմը, օգնություն չի հասցվում նաև Իրանից։ Արցախի ու Սյունիքի ազատագրական ուժերը թուրքերի դեմ մենակ են մնում։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ։

Օսմանյան զորահրամանատարները 1724 թվականին Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին, որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ[9]:

1725 թվականի մարտին օսմանյան բանակի երեք զորամաս ներխուժեց Վարանդա գավառ և սպառնալիք ստեղծեց Փոքր Սղնախի համար։ Հայ բնակչությունը շուրջ 6000 թուրք զինվորների հյուրընկալում է գյուղերում։ Ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացնում են նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Այս հաղթանակը բարձրացրեց հայկական ջոկատների ինքնավստահությունը և մարտունակությունը։ Հայերը մինչ այդ պատվիրակություն էին ուղարկել ռուսական բանակ և մերժում ստացել, այժմ դաշնակցության պատվիրակություն են ուղարկում Թավրիզ՝ Իրանի գահաժառանգ Թահմասպի մոտ։ Նույն տարում Անտոն քահանայի ու Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ Ռուսաստանից Արցախ վերադարձած հայ պատվիրակությունը հայտնեց ռուսական կողմի բացասական պատասխանը։ Հայերը նոր նամակ են գրում Պետրոս Մեծին՝ չիմանալով, որ կայսրն արդեն մահացել էր[10]։

Թուրքական երկրորդ արշավանքը նույնպես անարդյունք է անցնում. 1726 թվականին նրանք ութօրյա պաշարման ընթացքում կորցնում են 800 զինվոր և չեն կարողանում գրավել Շուշին։ 40 000-անոց բանակը հետ է վերադառնում Գանձակ։ Այդ ճակատամարտից հետո հայերը երրորդ անգամ Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ պատվիրակություն են ուղարկում Եկատերինա I կայսրուհու մոտ (1725-1727)[11]։

Ապստամբության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը։ 1728 թվականին թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։

Հայ ազատագրական ուժերի մյուս մասը 1729 թվականի սկզբներին Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ, սակայն դրական պատասխան չստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ 17291731 թվականներին թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը (այժմ՝ Շահումյանի շրջան), որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Արցախում ազատագրական պայքարն ավարտվեց[12]։ Միևնույն ժամանակ պառակտում էր տեղի ունեցել Սյունիքում. Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի տարակարծությունները հանգեցնում են Հալիձորի բերդի գրավմանը[13]։

Աֆղանական և օսմանյան նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Թահմասպ ղուլի խանը մի քանի տարում վերականգնում է Պարսկաստանի սահմանները ու 1735 թվականին նոր հաշտություն կնքում թուրքերի հետ։ Նա դառնում է Իրանի նոր առաջնորդը՝ Նադիր շահ Աֆշարը (1736-1747)։ Օսմանյան զորքերի դեմ պայքարում նա օժանդակություն էր ստանում հայերի կողմից։ Որպես երախտագիտություն՝ շահը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին, Մայր աթոռի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի (այժմ՝ Հադրութի շրջանմելիք ԵգանըԳեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ[14]։

Շահ հռչակվելուց հետո Նադիրը Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թյուրքական ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին նա Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (ՋրաբերդիԳյուլիստանիԽաչենիՎարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել «Խամսայի (հինգ) մելիքություններ»։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգան Մելիք-Եգանյանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Մելիք Եգանի մահից հետո (1744 թ.) կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի մելիք Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն[15]։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s