Լրացուցիչ կրթություն (տանը) 2.09.2021

Ընտրում ենք թեման, ուսումնասիրում և շարադրում մտքերը:

  • Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում
  • Նամակների կարևորությունը մեր կյանքում
  • Ձայնային նամակների յուրահատկությունները
  • Բաց նամակներ. ինչով են յուրահատուկ
  • այլ

Ես ընտրել եմ՝ Ձայնային նամակների յուրահատկությունները։

Ձայնային նամակների յուրահատկությունները

Ձայնային նամակները ավելին են, քան թվում է առաջին հայացքից, դա ընդամենը հեռախոսի ձայնագրված նամակ չէ։ Ձայնային Предварительный просмотр изображенияնամակ կարելի է համարել մարդկանց խոսակցությունը միմյանց հետ, և այն նույնպես ունի թղթե նամակագրության նման ոճ․ օրինակ, ես ուզում եմ դիմել կոնկրետ մեկին և որպեսզի հասկացվի, որ ես իմ <<նամակը>> ուղղում եմ հենց նրան, ապա խոսքի սկզբում ասում եմ իր հասցեատիրոջ անունը, կամ հայացքս ուղղում եմ նրան և ասում եմ․ — Դու։ Կան նաև խոսքն ուղղելու ուրիշ ձևեր՝ << դուք, նա, նրանք>>։ Չնայած <<նա>> – ն և <<նրանք>> – ը ոչ թե խոսքն են ուղղում, այլ խոսքում նկարագրված միտքը․ օրինակ, — Տե՛ս, նա ի՜նչ լավ է սովորում։

Ձայնային նամակներ կարելի է նաև համարել՝ հեռախոսով խոսակցությունը, հեռուստացույցի հաղորդումը և, նույնիսկ, հեռախոսի զանգը, որն ասում է, որ ինչ որ մեկը ցանկանում է խոսել։ Ձայնային նամակ կարելի է նաև համարել ժողովրդական բանահյուսությունը։ Տվյալ դեպքում ձայնային նամակը կարող է նաև փոփոխություների ենթարկվել, քանի որ յուրաքանչյուր փոխանցող իր ներդրումն է ունենում։

Նամակների տեսակները շատ են, բայց ամենից կենդանին ձայնային նամակն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s