հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային
ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան — համակարգերում: Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:
Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:
Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան — համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը:
Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են: